Դպրոցականներ

Երևանում կանցկացվի ռուսաց լեզվի տոտալ թելադրություն

48
Ապրիլի 8-ին Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Տոտալ թելադրություն» միջազգային կրթական ակցիան։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Տոտալ թելադրություն» միջազգային կրթական ակցիան Երևանում կանցկացվի երրորդ անգամ, հայտնում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը։

Հայաստանում տոտալ թելադրության համակարգողը Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն է։

«Տարեցտարի ակցիային մասնակցելու ցանկություն հայտնողների թիվն ավելանում է։ 2017 թվականին Երևանում տոտալ թելադրությունը կանցկացվի երեք հարթակներում` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում և Երևանի ադմիրալ Իսակովի անվան № 132 հիմնական դպրոցում»,- հայտնեց Ազոյանը։

Նրա խոսքով` ակցիայի նպատակը յուրաքանչյուրին ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու հնարավորություն տալն է և հետաքրքրություն արթնացնելը գրագիտության բարձրացման նկատմամբ։ Տոտալ թելադրությունը ամենամյա կրթական ակցիա է բոլոր ցանկացողների համար՝ կամավոր թելադրության սկզբունքով։ Կամավոր թելադրության գաղափարը ծնվել է 2000-ականների սկզբին Նովոսիբիրսկում՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Գլում-կլուբ» ուսանողական ակումբում։ Ակցիայի կազմակերպիչը «Տոտալ թելադրություն» լեզվային մշակույթի աջակցման հիմնադրամն է։

Ենթադրվում է, որ 2017 թվականին տոտալ թելադրությունը կանցկացվի Ռուսաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող մի քանի հարյուր քաղաքներում, իսկ տեքստը, որը թելադրության համար հատուկ ընտրել է ժամանակակից հայտնի ռուս գրող Լեոնիդ Յուզեֆովիչը, կգրի ավելի քան 200 հազար մարդ։

Русская версия

48