Ծեծկռտուք

Գյումրիում եղբայրը եղբորը ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել

110
(Թարմացված է 18:29 06.04.2017)
Ապրիլի 5-ի երեկոյան Գյումրու Աթաբեկյան 172 հասցեում բնակվող երկու եղբայր թեժ վիճաբանություն են սկսել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ եղբայրներից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վիճաբանության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 1979 թվականին ծնված Աշոտ Թ.-ն: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, ճակատային շրջանի մեծ հեմատոմա, գագաթային շրջանի սալջարդ, վերքեր, քթոսկրի կոտրվածք եւ շոկային վիճակ: Աշոտ Թ.-ն գիշերը՝ ժամը 01:15-ին, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Գյումրու «Բժշկական կենտրոն» տեղափոխված հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, Sputnik Արմենիային տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասները պարզ կլինեն քննության ավարտից հետո:

110