Ինքնաթիռ

«Տարոն Ավիան» ընդլայնում է աշխարհագրությունը. Սամարայից Գյումրի նոր չվերթ է գործարկվում

62
«Տարոն Ավիա» հայկական ավիափոխադրող ընկերությունը ապրիլի 26-ից կանոնավոր չվերթեր է իրականացնելու Սամարայից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք` Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Տարոն Ավիա» ավիաընկերությունը նոր ուղիղ չվերթ է գործարկում Հայաստանից դեպի Սամարա, հայտնում է Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«2017 թվականի ապրիլի 26-ից «Տարոն Ավիա» ավիաընկերությունը մտադիր է թռիչքներ իրականացնել Սամարայից դեպի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք` Գյումրի»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ընկերության ինքնաթիռները Հայաստան են թռչելու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի։

«Տարոն Ավիան» չվերթերն իրականացնելու է Boeing 737-500-ով։ Չվացուցակի համաձայն հարմարավետ Boeing 737-500-ը Գյումրիից կմեկնի ժամը 13:35 և Սամարայում վայրէջք կկատարի 16:05-ին։ Սամարայից մեկնումը կլինի ժամը 17:35-ին, Գյումրի օդանավը կժամանի 20:00-ին։ Ավելի վաղ հայտնել էին Գյումրիից դեպի Ռոստով և Կրասնոդար չվերթերի գործարկման մասին։

Русская версия

62