Երևանի քաղաքապետարան

Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն

8
(Թարմացված է 16:55 06.04.2017)
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը, նշեց. «Այսպիսի միջոցառումները գալիս են խնկարկելու մերօրյա հերոսների հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն և միևնույն ժամանակ մեզ հետ են, ու նրանց որոշակի դրսևորումներ արտահայտվում են այս ստեղծագործություններում»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:

8