Ճանապարհ

Հայաստան-Վրաստան 102 մլն-անոց ավտոճանապարհը կծառայի 12 տարի

105
Հայաստանը Վրաստանի հետ կապող միջպետական ավտոճանապարհը կծառայի 12 տարի, վստահեցրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստան-Վրաստան վերակառուցված ավտոճանապարհը կծառայի 12 տարի, այսօր հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ինչպես սահմանված է ասֆալտե ծածկույթով ճանապարհների համար, այն առանց կապիտալ վերանորոգման կծառայի 12 տարի՝ 7-րդ կամ 8-րդ տարում ընթացիկ վերանորոգմամբ»,- ասաց նախարարը:

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 90 կմ երկարությամբ ավտոճանապարհի նորոգման համար կառավարությունը հատկացրել է 102 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի տրամադրած 51 մլն-ական եվրո վարկերից:

105