ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: