ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարը կմասնակցի ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստը կանցկացվի ապրիլի 6-7-ը Տաշքենդում։