Սևանավանք

Հայաստանն առաջ անցավ Վրաստանից. զբոսաշրջիկները նախընտրում են մեր երկիրը

59
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները նախընտրում են մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Վրաստանը գլխավորում են այն երկրների ցանկը, որտեղ ռուսաստանցիները նախըտրում են անցկացնել մայիսյան տոները: Այս մասին նշված է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) կայքում։

«Այդ ուղղությունների առավելություններն են կարճատև թռիչքը, լեզվական հարմար միջավայրը և առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը», — նշված է հաղորդագրության մեջ։

Շուկայի մասնակիցների կարծիքով՝ այդ ուղղություններն այս տարի ավելի մեծ պահանջարկ ունեն, քան նախորդ տարի։ Դրան նպաստել է և՛ ռուբլու կայունացումը, և՛ երկարատև ճանապարհորդության հնարավորությունը, քանի որ մայիսյան տոներին գումարվել են նաև ապրիլի վերջին հանգստյան օրերը։ Տուրօպերատորների գնահատմամբ՝ Հայաստանի առավելություններն այս տարի շատացել են, քանի որ 2017 թվականի փետրվարից ՌԴ քաղաքացիներն արդեն կարող են երկիր մուտք գործել իրենց ներքին անձնագրերով:

«Այս տարի մայիսյան տոների համար Հայաստանն ամենապահանջված ուղղությունն է, հիմնականում արդեն ձևավորված խմբեր կան»,- ասել է «Ալեան» ազգային տուրօպերատորի արտադրանքի գծով տնօրեն Դմիտրի Պոպովը։

Զբոսաշրջիկները նախընտրում են էքսկուրսիոն հանգիստ անցկացնել Հայաստանում և Վրաստանում։

«Համակցված տուրերը, որոնց մեջ ներառված են Հայաստանն ու Վրաստանը, մայիսյան տոների համար դեռ ամենաքիչ պահանջարկն ունեն», — նշել է Պոպովը։

Անցած տարի Վրաստանն էր մեծ հետաքրքրություն առաջացրել, իսկ այս տարի զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրեթե հավասար է բաշխվել։

«Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանված նորույթից հետո, այն է՝ ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորությունը, մենք անկալում ենք, որ հայաստանյան տուրերի վաճառքների թիվը կաճի», — ասել է «Մուլտիտուր» տուրօպերատորի տնօրեն Դմիտրի Շարովը։

2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։ ՔԱԳՎ-ի տվյալով՝ մեկ ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ռուսաստանցի։

Русская версия

59
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (86)
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

12
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

12
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

6
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

6
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը