Մամուլ

Մամուլ. Ղարաբաղի վերաբերյալ առաջարկը, նախարարների վոյաժներն ու օֆշորները

21
(Թարմացված է 10:07 01.04.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 1–ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». Վերապահումներ ռուսական առաջարկի վերաբերյալ

«168 ժամ» թերթը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը: Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիևը խոսեց Ղարաբաղի ինքնավարության և ճնշումների մասին»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։

Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առևտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»:

«Փաստ». Փող չունենք երկիր պահենք, նախարարների վոյաժների համար ենք վճարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ընթացքում Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը դեռ «երեկ» նույնիսկ կայք չուներ, 2016 թվականին բավականին թանկ է նստել մեր բյուջեի վրա: Ի թիվս գերատեսչական այլ ծախսերի, ողջ տարվա ընթացքում իրականացրած 16 ուղևորության համար նախարարությունը 18116153 դրամ է ծախսել: Հետաքրքիր է, որ ուղևորության գումարից բացի 13887800 դրամ էլ ծախսվել է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ «գնում չհանդիսացող այլ ծախսեր» անվան տակ:

Այսինքն, տարեկան միայն 32003953 դրամ ծախսվում է այս ու այն կողմ գնալու վրա, սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե այն ինչքանով է ազդել Հայաստանի միջազգային ինտեգրման մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ուղևորություններին, ապա Հայաստանին ոչինչ չտվող նման ուղևորությունների վրա գումար ծախսելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ այդ գումարները ծախսվեր այնպիսի բարեփոխումների վրա, որը նաև ուրիշները տեսնեին:

Հետաքրքիր է նաև, որ այս գերատեսչությունը, որի գոյությունից և գործունեությունից ընդհանրապես շատ քչերն են գլուխ հանում, ընդամենը մեկ ավիատոմս գնելու համար ծախսել է ոչ ավել, ոչ պակաս՝ 5870000 դրամ:

«Փաստը» փորձել է պարզել, թե որ ուղղությունների դեպքում կարող է երկկողմանի տոմսի արժեքը հասնել մոտ 12 հազար դոլարի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույն ուղղության էկոնոմ և բիզնես դասերի ավիատոմսերի գները, կախված ուղղությունից և թռիչքն իրականացնող ընկերությունից կարող են մինչև 10-ից 13 անգամ թանկ լինել: Այսինքն, եթե օրինակ Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես ուղղությամբ երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմսը կարելի է ձեռք բերել մոտ 430000 դրամով, ապա նույն տոմսի բիզնես դասի տոմսի արժեքը 5700000 է, այսինքն մոտ 12 հազար դոլար: Եվ Հայաստանի նման համեստ բյուջե ունեցող երկրի որևէ պաշտոնյա կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ և հարկատուների գումարներով իրեն լավ զգալ: Հետո էլ վարչապետն ասում է, թե թոշակները չեն կարող բարձրացնել, որովհետև բյուջեում փող չկա»:

«Հայկական ժամանակ». Օֆշորներից

Թերթը գրում է. «ՀՀ ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում ՌԴ-ից մեր տնտեսության մեջ իրականացրած ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 միլիարդ դրամ:

Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկյա ներդրումների կտրուկ անկում է արձանագրվել: Եթե 2015 թ. այդ ցուցանիշը 118,5 միլիարդ դրամ է կազմել, ապա 2016 ին՝ 81,5 միլիարդ: Ընդ որում, մոտ 41 միլիարդը ուղղվել է հանքաարդյունաբերության ոլորտ:

Ինչպես նախկինում, անցած տարի ևս օտարերկյա ներդրումների մեջ մեծ դեր են խաղացել օֆշորներից եկած փողերը՝ ավելի քան 100 միլիարդ դրամ:

Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և Ջերսին»:

21
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

29
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

29
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

7
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

7
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը