Իսկանդեր

Սարգսյան. հայկական ԶՈՒ առավելությունները ջնջում են սպառազինության տարբերությունը

80
(Թարմացված է 23:59 29.03.2017)
Սպառազինության հավասարակշռությունը խախտված է, սակայն ուժերի հավասարակշռությունը հայկական բանակի առավելությունների հաշվին պահպանվում է, կարծում է ՀՀ պաշտպանության նախարարը:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայկական բանակի մի շարք առավելությունները թույլ են տալիս պահպանել հավասարակշռությունը Ադրբեջանի աճող սպառազինության հետ, հայտեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ներկա պահին սպառազինության առումով ուժերի հավասարակշռությունը խախտված է հօգուտ Ադրբեջանի: Սակայն ավելի լայն իմաստով, ինչպես կարծում են միջազգային փորձագետները, այդ հավասարակշռությունը պահպանվում է:

«ՀՀ ԶՈՒ-ն մի շարք առավելություններ ունի, որոնք թույլ են տալիս վերացնել սպառազինության խախտված հավասարակշռությունը: Մենք պետք է ինտենսիվ աշխատենք հավասարակշռությունը վերականգնելու համար», — ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է ռազմական տեխնիկայի այնպիսի տեսակների ձեռքբերման հարցում, որոնք թույլ կտան հավասարեցնել Ադրբեջանի աճող զինանոցի հետ հավասարակշռությունն ու կանխել Ադրբեջանում մարտական հերթապահության մեջ մի շարք սպառազինության օգտագործումը:

«Սպառազինության ձեռքբերման գործընթացն անվերջ է: Մենք անդադար երկխոսություն ենք տանում Հայասստանի Զինված ուժերի արդիականացման վերաբերյալ ոչ միայն ռուս դաշնակիցների, այլև մի շարք այլ գործընկերների հետ», — ասաց նախարարը:

Հայաստանը, նրա խոսքով, սպառազինության տարբեր տեսակներ է գնել և գնում է՝ հաշվի առնելով ԶՈՒ զարգացման սեփական ծրագիրը:

Русская версия

80