00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարար–հրեշտակները կօգնեն հայ մասնագետներին

© Sputnik / Asatur YesayantsМинистр транспорта, связи и информационных технологий Армении Ваан Мартиросян
Министр транспорта, связи и информационных технологий Армении Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մասնավոր հատվածի հետ համատեղ որոշել է ակտիվորեն զբաղվել սթարթափ ընկերություններով և օգնել ֆինանսական հարցերում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Գործարար-հրեշտակները» կաջակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ սթարթափ ընկերություններին, լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանի` նախարարության այս նախաձեռնությանն աջակցել է նաև մասնավոր հատվածը։

«Հաշվի առնելով վերջին ամիսների մեր գործունեությունը` ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, տարբեր քննարկումները, մենք մասնավոր հատվածի հետ համատեղ եզրակացրինք, որ սթարթափ ընկերությունները մեծ խնդիրների առաջ են կանգնում, առաջին հերթին` ֆինանսական», — ասել է գերատեսչության ղեկավարը։

Մարտիրոսյանը նշեց, որ որոշակի հաջողությունների և բարձունքների հասած մի շարք ընկերությունների (մասնավորապես մեծ հաջողություն և պահանջարկ վայելող Zangi հավելվածի ստեղծողների) հետ տարբեր քննարկումներից հետո մասնագետները որոշել են` պետք է ստեղծել մի ընկերություն, որը կկարողանա ֆինանսավորել սթարթափ ընկերություններին։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Այստեղ կան հազարամյա եկեղեցիներ և զարգացած ՏՏ ոլորտ. Հայաստանը՝ «Ռոսիա 24»-ի աչքերով

«Մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը։ Արևմտյան երկրներում կա մի այսպիսի հասկացություն `«գործարար-հրեշտակ» (մասնավոր վենչուրային ներդրող, որը զարգացման վաղ շրջանում կազմակերպությանն ապահովում է ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ — խմբ.)։ Մենք դեռ չենք մտածել, թե ինչպես կանվանենք այդ կազմակերպությունը Հայաստանում», — նշել է նա։

Նախարարն ավելացրեց` մտադիր են հիմնադրամ ստեղծել, որը կֆինանսավորի սթարթափով զբաղվող երիտասարդ մասնագետներին։ Աջակցության նախնական գումարը 200 հազար դոլար է, սակայն այդ թիվը կավելանա, եթե բացառիկ գաղափար ներկայացվի։

Գումարն, ըստ նրա, կարող է հասնել մի քանի մլն դոլարի։

«Հիմնադրամը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործում։ Հայ մասնագետները որոշակի փորձ ունեն այդ բնագավառում, ինչն էլ կօգնի գործարկել «գործարար-հրեշտակ» գաղափարը Հայաստանում», — ասաց Մարտիրոսյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչով կարելի է զարմացնել տարածաշրջանի երկրներին, ու մեր երկրում կա արդյոք պահանջարկ ունեցող արտադրանք, նախարարը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ակտիվ համագործակցում է Իրանի և Վրաստանի հետ։

Բացի այդ, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը ՏՏ ոլորտի գործընկերների հետ համագործակցության հարցեր է քննարկել։

Նա ավելացրեց նաև, որ Իրանի, Վրաստանի և Թուրքմենստանի գործընկերները ընդունել են Հայաստան այցելելու հրավերը, որպեսզի քննարկեն ՏՏ ոլորտին վերաբերող արդիական հարցերը։

Русская версия

Լրահոս
0