ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 ուժերից հիմնական մրցակցությունը ծավալվում է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացածը երկրորդական դեր ունեն:
Սրանք Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տվյալներն են, որոնք այսօր, Երևանում, կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը ներկայացրեց լրագրողներին։
Համեմատելով ВЦИОМ-ի կողմից քարոզարշավի մեկնարկից առաջ իրականացված հարցման արդյունքների հետ՝ Ֆյոդորովն ասաց, որ ՀՀԿ վարկանիշը 2 տոկոսով բարձրացել է ՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս։ Իսկ «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը, նախորդ հարցման ցուցանիշի համեմատ, 4 տոկոսով նվազել է:
Հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս:
Ըստ ВЦИОМ հարցման տվյալների` ապրիլի 2-ից հետո խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն նաև «Ելք» դաշինքը (6 տոկոս), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5 տոկոս) և «Հայկական վերածնունդ»-ը (4 տոկոս):
Հարցման արդյունքների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի հանդեպ վստահությունը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով: Դրան զուգահեռ, ՀՀԿ նախընտրական պոտենցիալն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է ։ Նիկոլ Փաշինյանն էլ`«Ելքից» 59 տոկոս վստահություն ունի ընտրողների շրջանում։
«Ազատ Դեմոկրատներից» ամենաշատը վստահում են Անահիտ Բախշյանին, «Հայկական վերածնունդ»-ից թե՛ Արթուր Բաղդասարյանին, թե՛ Հեղինե Բիշարյանին ավելի շատ չեն վստահում, քան վստահում են։
Նույնը նաև «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում է, առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին վստահում է 32 տոկոսը, չի վստահում 64 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանին 40 տոկոսը վստահում է, 45 տոկոսը՝ ոչ:
Փոքր կուսակցություններից Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունը նախորդ հարցումների հետ համեմատած ևս փոխվել է: Համաձայն նոր տվյալների՝ 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է ՀՅԴ-ն, անցումային շեմին է «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ»-ը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


