«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Ըստ թերթի` Բաբայանն ամիսներ առաջ հաղորդում է ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունն ու գումարը չի տվել:
Մոտ կես տարի տևած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:
Տեղեկությունը ճշտելու համար «Հրապարակ»-ը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, բայց, քանի որ պատասխանն ուշացել է որոշել է հրապարակել իր ունեցած տեղեկատվությունն առանց պաշտոնական պատասխանի:
«Ժամանակ» թերթն անդրադառնում է երեկ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի արած այն հայտարարությանը, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեջ բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքն է:
«Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։ Ծառուկյանը, սակայն, առայժմ անարձագանք է թողնում հետընտրական պրոցեսներին մասնակցելու այս առաջարկը երկու պատճառով։ Ծառուկյանին մտահոգող երկու հանգամանք կա՝ ՀՀԿ-ն կգնա՞ 50 պլյուսի, թե՞ ոչ, և թե արդյո՞ք իրեն առաջարկ կարվի կառավարության մաս կազմել, թե՞ ոչ»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ բանակից հափշտակության հերթական դեպքին է անդրադառնում՝ փաստելով, որ դա տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի օրոք:
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների` հայաստանյան զորամասերից մեկի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:
Նա պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 000 դրամով վաճառել մեկ այլ զորամասի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին: Բացի այդ՝ նա պահեստից հափշտակել է 183 հազար 200 դրամի 20 զույգ ճտքավոր կոշիկ, որոնք, սակայն, վաճառել է Երևանի «Վերնիսաժ»-ում:
Այս արարքի համար Հայկ Խաչատրյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման: Իսկ Ժորա Հովհաննիսյանն էլ գողացված իրեր ձեռք բերելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: «Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծելու և դրա մեկնարկային միջոցառմանը անցյալ շաբաթ օրը հրավիրված Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը` Լուդինգի Արմենը, և մի քանի միլիոնատեր այլ մեծահարուստ մեր հայրենակիցներ նեղ շրջանակում բողոքել են, թե ինչու է Սամվել Կարապետյանը իրենց բերել Երևան։
«Նրանք նեղսրտել են, թե չեն պատրաստվում որևէ ներդրում անել Հայաստանում, որովհետև իրենք Ռուսաստանում մեծ խնդիրներ ունեն։ Հայաստանում էլ ներդրումներ անելու ոչ մի պատճառ չունեն, բացի էներգետիկայի ասպարեզից։ Սամվել Կարապետյանը այս բոլոր մարդկանց սպառնացել է, որ եթե չգաք ու չմասնակցեք, ուրեմն Ծառուկյանին եք աջակցում՝ սպառնալով նրանց երբևէ չօգնել»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Վատիկանում խաչակիր դաշինքի բացահայտումն էր և պարզ դարձրեց, թե ինչու մահմեդական Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ:
Խնդիրն, ըստ թերթի, միայն Էրդողանի հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև:
«Փաստ»-ը ներկայացնում է Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերը, որի համաձայն, եվրոպական քրիստոնյա ազգերի ցածր ծնելիության հետևանքով տարիների ընթացքում դրանք կվերանան: Նույն վիճակագրությունը նաև փաստում է, որ 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%-ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


