Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը

Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆլետչերի դպրոցի պատվիրակությանը

9
(Թարմացված է 20:24 25.03.2017)
ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, մեր երկրի տնտեսական վիճակը:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության կայք էջը:

Նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու փոխանցումները` որպես տնտեսական աճն ապահովող հիմնական գործոններ:

Նախարար Վարդան Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, հաճույքով պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին:

 

9