«Անմահների գունդ» նախաձեռնության երթը Երևանում

Ռուս-հայկական երիտասարդական միությունը կզբաղվի անհետ կորած զինվորների ճակատագրով

17
«Ռուսաստանի անմահ գունդ» համառուսական շարժումը և «Ռուս–հայկական երիտասարդական միություն» կազմակերպությունը Հայաստանում կանցկացնեն համատեղ միջոցառումներ` նվիրված Հաղթանակի օրվան։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Ռուսաստանի անմահ գունդ» համառուսական շարժումը և «Ռուս-հայկական երիտասարդական միություն» կազմակերպությունը Մոսկվայում ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր։ Այն նախատեսում համատեղ միջոցառումների անցկացում Հայաստանում, երեքշաբթի հաղորդել է ՌԻԱ Նովոստիին ՌՀԵՄ նախագահ Գոհար Գումաշյանը։

«Համաձայնագրի շրջանակում «Անմահ գունդ» ակցիայից բացի ՌՀԵՄ-ը կմիանա նաև «Հայրենիքի անհետ կորած պաշտպանների ճակատագրի պարզում» ժողովրդական նախագծի իրագործմանը, կաջակցի «Հիշողության մոմ» ամենամյա միջազգային հուշ ակցիային», — հաղորդել է Գումաշյանը։

Նրա խոսքով` համաձայնագիրը նախատեսում է համատեղ միջոցառումներ` պատերազմի մասնակիցների և թիկունքի մշակների սխրանքների հավերժացման համար, ռազմական հուշահամալիրների և զինվորական գերեզմանատների խնամք։

«Անմահ գունդ» ակցիան անցկացվում է Հաղթանակի օրը, Ռուսաստանում և այլ երկրներում։ Այս երթի ընթացքում մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարները ։ Առաջին անգամ նման ակցիա կայացել է Տոմսկում։ 2015թ-ին «Անմահ գնդի» երթին մասնակցել է շուրջ 12 միլիոն մարդ ամբողջ Ռուսաստանից։ Դրանից հետո ստեղծվել է «Ռուսաստանի անմահ գունդ» քաղաքացիական-հայրենասիրական շարժումը։

Русская версия

17