Նախագահ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

7
(Թարմացված է 13:57 21.03.2017)
Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:

Русская версия

7