Արթուր Սարգսյան

«Հաց բերողի» վերաբերյալ նյութերը փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին

23
(Թարմացված է 11:04 21.03.2017)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները փոխանցել են քրեական վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը, որը հայտնի էր «Հաց բերող» անունով, մահացել է մարտի 16-ին։

Քննչական կոմիտեն հաջորդ օրը հայտնել էր, որ նրա մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:

23
թեմա:
«Հաց բերող» Արթուրը (19)