Սերժ Սարգյան

Շնորհավոր Նովրոզ. ՀՀ նախագահը շնորհավորել է քրդական համայնքին

8
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրուզի բերկրանքը»,- նշել է նախագահը

Նա քուրդ հայրենակիցներին մաղթել է բարձր տրամադրություն։

«Եվ թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը: Շնորհավոր Նավրոզ»,- ասել է Սարգսյանը։

 

8