00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Խաղը հանուն իշխանության շարունակվում է, պարտվողներն արտագաղթում են

© Sputnik / Asatur YesayantsРусскоязычные газеты
Русскоязычные газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարի 21–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Ընտրությունների օրը չի փոխվի

Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին՝ համաձայնության գալ և առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:

«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ ընտրությունների օրը ապրիլից 2-ից չի տեղափոխվի, քանի որ բոլոր քաղաքական ուժերն իրենց համաձայնությունը չեն տվել:

«Ժողովուրդ». Զինվորներին հրահանգել են ապրիլի 2-ին լինել զորամասերում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ-ում ծառայող բոլոր զինծառայողներին, որոնց ծառայության վեց ամիսն արդեն լրացել է, և իրենց հասանելի օրենքով սահմանված առաջին արձակուրդից չեն օգտվել, ուղարկում են արձակուրդ, բայց պայմանով, որ ապրիլի 2-ին` ԱԺ ընտրությունների օրը, լինեն զորամասում:

Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
«Կոնգրես-ՀԺԿ»-ն առաջարկում է ԱԺ ընտրությունների օրը տեղափոխել

«Պատճառը հասկանալի է՝ այդ օրը նշանակված են ընտրությունները, և զինվորները պետք է քվեարկեն զորամասերի համար նախատեսված տեղամասերում»,- գրում է թերթը:

«Ժողովուրդը» փորձել է հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, թերթի փոխանցմամբ, ասել է.

«Ես նման տեղեկություն չունեմ: Զորքերում լինում են 6-7 կամ 10 օրանոց արձակուրդներ, եթե այսօր արձակուրդ են թողել մեկին, ինքն արդեն ավտոմատ ապրիլի 2-ից առաջ է լինում»:

Այդուհանդերձ, թերթը եզրակացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ձևով է ՀՀԿ-ի օգտին ձայն հավաքում:

«Իրատես».Հովիկ Աբրահամյանը փորձում է վերադառնալ

«Իրատես» թերթի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն էլ հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:

«Չնայած հակառակ պնդումները ևս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում»,- գրում է թերթը:

«Իրատես» թերթի փոխանցմամբ, «Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաև Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, և նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից»:

«Հրապարակ». Թոխմախի Մհերենք արտագաղթում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր և իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով»:

Թերթը նաև հիշեցնում է, որ օրեր առաջ հրաժարական էր տվել նաև Մհեր Սեդրակյանի մանկապարտեզի վարիչ դուստրը:

«Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին»,- գրում է«Հրապարակը»:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ստվերը

«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն կտարած այցին: «Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում,- գրում է թերթը,- Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում` եկամտային հարկ: Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձանագրենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է»:

Նախագահը ներկա է գտնվել Երևանի նոր ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը և այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն - Sputnik Արմենիա
Հայկական տեքստիլի ընկերությունը կհամագործակցի հանրահայտ ապրանքանիշների հետ

Թերթը հաշվարկել է, որ եթե 200 աշխատողներ ամսական գոնե 80 հազար դրամ աշխատավարձ ստանային, ապա ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ 2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել էր Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն` Սպիտակի շաքարի գործարան և հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ: Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել:

«168 ժամ». Պուտին-Սարգսյան հայտարարությունը՝ «սթափեցնող ապտակ» Ադրբեջանին

Պուտին-Սարգսյան հայտարարությունը «սթափեցնող ապտակ» էր՝ ուղղված Ադրբեջանին։ «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել»

Նա նշել է, որ ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։ Ռուսաստանը և՛ ՌԴ նախագահի, և՛ ԱԳ նախարարի, և՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է։ Դա, ըստ քաղաքագետի, արտահայտվեց նաև օրերս տարածված Պուտին-Սարգսյան հայտարարության մեջ։

Մեկ այլ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ նշում է, որ հայտարարությունը մի քանի հասցեատեր ուներ։ «Հայտարարությունից իրենց հետևությունները կանեն Արևմուտքը, Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։ Ղարաբաղի դրույթը ևս կարևոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը»,- թերթի փոխանցմամբ, ասել է Սկակովը։

Լրահոս
0