Սարգսյանն ու Պուտինը

Փորձագետ. ԱԺ ընտրություններում կհաղթեն Ռուսաստանի կողմնակիցները

21
Հայաստանի բնակչության ավելի քան 70 տոկոսը կողմ է հայ–ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Փորձագետի կարծիքով` Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կհաղթեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության խորացման օգտին։

«Մեր հարցումը ցույց է տվել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացման օգտին, ողջունում է Պուտինի քաղաքականությունը», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և զարմանալի չէ, որ հայերի մեծամասնությունը կողմնակից է այդ երկրի հետ հարաբերությունների խորացմանը։ Դրան նպաստում է նաև այն գործոնը, որ Ռուսաստանում ավելի քան երկու միլիոն հայ է բնակվում, ամեն տարի հարյուր հազարավոր հայեր արտագնա աշխատանքների են մեկնում այդ երկիր։

Սաֆարյանը դրական է գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան։ Մոսկովյան հանդիպումները վկայում են, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։

Арам Сафарян
© Sputnik/ Asatur Yesayants
Արամ Սաֆարյան

«Մեր բնակչության մեծ մասը երկրում տնտեսական դրության բարելավումը կապում է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության խորացման հետ», — ասաց Սաֆարյանը։

Հայաստանի քաղաքացիները որոշակի հույսեր են կապում Կարեն Կարապետյանի կառավարության հետ, որին լավ գիտեն Ռուսաստանում և համարում են, որ նա կարող է ներդրողների ներգրավել Հայաստան։

Նրա կարծիքով` հայ հասարակության այդ տրամադրություններն անպայման կանդրադառնան խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք կանցկացվեն ապրիլի 2-ին։ Փորձագետը կարծում է, որ ընտրողները նախապատվություն են տալիս այն կուսակցություններին, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացման օգտին։

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարան կանցնեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքները»,-նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավարը։

Ըստ նրա` մյուս կուսակցությունները նույնպես հանդես են գալիս հայ-ռուսական փոխհարաբերությունների խորացման օգտին, սակայն նրանց ավանդն այս հարցում ավելի համեստ է։

 

 

21
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան (15)