Կլայդերմանը Երևանում

Կլայդերմանը հայերեն խոսեց «Զվարթնոց» օդանավակայանում

73
(Թարմացված է 10:32 17.03.2017)
Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար (Ռիչարդ) Կլայդերմանը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նա հայերեն ողջունեց իրեն դիմավորած լրագրողներին։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռիշար Կլայդերմանը Երևան է ժամանեց վաղ առավոտյան։ Sputnik Արմենիայի թղթակիցները նրան դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում։ Երաժիշտը հայերեն ասաց «բարև» ու հայտնեց, որ չնայած երկար թռիչքին, լավ տրամադրությամբ է հասել Հայաստան։

«Դեռ վաղ է խոսել զգացողությունների մասին, դրանք կձևավորվեն հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց հետո»,- ասաց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե ինչ սպասումներ ունի երևանյան համերգից։

«Ռոմանտիկայի արքայազնը» հայտնեց, որ Երևանում նախատեսված համերգի ժամանակ ստեղծագործություններ է կատարելու սեփական երկացանկից ու իր սիրած կինոնկարներից։

Ричард Клайдерман в аэропорту Звартноц
Ani Liparityan
Ռիշար (Ռիչարդ) Կլայդերմանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

Այն հարցին, թե արդեն ժամանակը չէ՞, որ նրան «ռոմանտիկայի արքա» կոչեն, Կլայդերմանը պատասխանեց, որ մինչև իր կարիերայի ավարտը «արքայազն» կմնա, ու դա իրեն դուր է գալիս։

Երաժիշտը երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ նա Երևանում համերգ էր ունեցել 2015 թվականի մարտին։

Այս տարվա մարտի 18-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում։

Իսկ հայկական երաժշտություն կհնչի՞ համերգին. այս հարցին երաժիշտը խորհրդավոր պատասխան տվեց. «Տեսնենք»։

Русская версия 

73