Գագիկ Ծառուկյան

«Հաց բերողի» մահվան լուրը լսելուն պես Ծառուկյանը հայտարարություն է տարածել

196
(Թարմացված է 00:09 17.03.2017)
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան լուրը լսելուց հետո քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մեկուկես օրով դադարեցնում է քարոզարշավը:

«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:

Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»,- նշված է հայտարարության մեջ:

Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճուկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ: Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ: Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը:

196
թեմա:
«Հաց բերող» Արթուրը (19)
Ըստ թեմայի
«Հաց բերողի» մահվան նախնական պատճառը
Ի հիշատակ «Հաց բերողի». ցուցարարները երթի են դուրս եկել Երևանում
Մահացել է «Հաց բերող» Արթուրը