Հայ փորձագետներն ուսումնասիրում են Վերին Լարսի հետ կապված բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակները։ Նրանց կարծիքով` որքան էլ Լարսը վատ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվում է, այնուհանդերձ հենց այս երթուղին է առավել ընդունելի Երևանի համար։
«Մենք Վերին Լարսին այլընտրանք ենք փնտրում ֆորսմաժորային իրավիճակների համար։ Հայ փոխադրողների համար ամենաէժան և հարմար ճանապարհը Լարսն է։ Ռուսաստանից Հայաստան բերվող բեռը այս ճանապարհով կարելի է ավելի արագ հասցնել, ընդամենը` չորս օրվա ընթացքում», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։
Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը ռազմավարական կարևորություն ունի, քանի որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը (ավելի քան 80%) իրականացվում է Մոսկվայից։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (միջանցքը Հարավային Օսեթիայից, Դաղստանից Ավարա-կախեթական ճանապարհը, Վերին Լարս) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով) ճանապարհները։
Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նար (Հյուսիսային Օսեթիա) — Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայի միջով։ Այն Լարսից 80 կմ ավելի երկար է, բայց օսական երթուղին գերադասելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

Երկաթուղային ճանապարհը ֆունկցիոնալ չէ. Ռուսաստանից Հայաստան գնացքով տեղափոխումը կարող է մինչև 40 օր տևել, լաստանավային փոխադրումն էլ թանկ հաճույք է։
Դաղստանի ճանապարհը (Ավարա-կախեթական ճանապարհ) նույնպես վատ այլընտրանք է, քանի որ, առաջին հերթին, այն ապահով չէ, երկրորդ` մինչև շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում։
Քանի դեռ փորձագետներն առավել հարմար ուղիներ են փնտրում ճանապարհը տնտեսելու համար, քաղաքականությունն իր գործն է անում։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ Այս հայտարարությունից անմիջապես օգտվեց վրացական ընդդիմությունը և սկսեց շահարկելով աբխազական երկաթուղու թեման։
Այս թեման բուռն քննարկումների արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, քանի որ Կարապետյանի այցին նախորդել էր «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով հանդիպումը Պրահայում։ Վրացական ընդդիմությանը հանգստացրեց Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն` պաշտոնապես հայտնելով, որ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ աբխազական երկաթգծի հարցը չի քննարկվել»։ Պաշտոնական Երևանն էլ կոչ արեց ենթատեքստ չփնտրել վարչապետի ասածում և որպես հավանական այլընտրանք դիտարկել լաստանավային փոխադրումը։
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ փետրվարի 8-ին Պրահայում կայացած հանդիպումն անհանգստացրել էր վրացական հասարակությանը և որոշակի հույս տվել հայկականին։ Հանդիպման ժամանակ որոշվել էր կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2011-ին: Այն թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին
Աբխազիայի երկաթուղին Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհներից մեկն է։ Առևտրային միջանցքների մասին պայմանագրի համաձայն` առևտրային ուղիներից մեկն անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով։ Մյուսը Նար-Գորի երկաթուղով։ Այդ միջանցքն անցնում է Հարավային Օսեթիայի միջով։
Սակայն փորձագետները հաշվի չեն առնում կամ չեն ցանկանում ուշադրություն դարձնել այս պատմության կարևոր գործոնին` 2008 թվականի օգոստոսից հետո ընդունված «Օկուպացված տարածքների մասին» օրենքին։ Հայաստանում Լարսին ընդունելի այլընտրանք գտնելու համար Վրաստանը պետք է առնվազն փոփոխություններ անի օրենքում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան


