Մամուլ

Մամուլ. Քարոզարշավ՝ կռվով, կաշառքով, երգ ու պարով, բացահայտումներով

56
(Թարմացված է 10:01 07.03.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 7-ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». Սալյուտներ ներսից ու դրսից

«168 ժամ»-ն իր խմբագրականում վերլուծել է քարոզարշավի առաջին երկու օրերից ստացած տպավորությունները: «Առաջին երկու օրերի տպավորությամբ, նախընտրական քարոզարշավը կարծես թե խոստանում է հագեցած լինել կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գունեղ։ Առայժմ դա, իհարկե, արտահայտվում է ավելի շատ գովազդային դրսևորումներով, զանազան էֆեկտներով, քան բովանդակությամբ։

Քարոզարշավի առաջին երկու օրերը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն իրողությունը, որ առաջիկա ընտրությունները փողի ու ավելի շատ փողի պայքար են լինելու։ Նախընտրական հոլովակները, պաստառներն ու այլ ատրիբուտներն իրենց ճոխությամբ և համեստությամբ դրա վկայությունն են»,- գրում է «168 ժամ»–ը։

Իսկ կկարողանա՞ն քաղաքական ուժերը ձևից անցնել բովանդակության, թե՞ ողջ նախընտրական քարոզարշավից կմնա միայն գույնզգույն գովազդը, թերթի համոզմամբ պարզ կդառնա առաջիկա օրերին:

«Ժողովուրդ». ՀՀԿ-ի քարոզչության սկիզբն ու ավարտը

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Իշխող ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկին ու որոշ մանրամասներ բացահայտել իշխող կուսակցության մարտավարությունից:

«Դինամո» մարզադաշտում ՀՀԿ-ականների հետ հանդիպմամբ մեկնարկած քարոզարշավի առաջին օրվա մասին թերթը գրում է. «Ելույթ են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, հնչել է երգ-երաժշտություն, ծափ ու ծիծաղ: Այս անգամ չեն եղել փուչիկներ՝ երևի ԱԺ նախորդ ընտրությունների փուչիկների հրդեհի տխուր օրինակը հաշվի առնելով»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսքանով ՀՀԿ նախագահի մասնակցությունը քարոզարշավին կսահմանափակվի: Նա կհայտնվի մեկ էլ վերջին օրը, և ՄՀՀ-ում «կփակի» քարոզարշավը։

 

Փոխարենը ակտիվ կլինի վարչապետը, թեև նա ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում: «Համամասնական ցուցակի առաջին եռյակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը արձակուրդ չեն մեկնի, այլ կշարունակեն պաշտոնավարումը. այդպես է կարգադրել վարչապետը: Քարոզչական հանդիպումներն էլ, ըստ այդմ, կանցկացվեն աշխատանքային օրվա ավարտից հետո և շաբաթ-կիրակի օրերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Հրապարակ». Պայքար շտաբի համար

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով և իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին: Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն 2 օր առաջ բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից: «Տավրոս Գևորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետև Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը, այս «տերիտորիան» Արման Սահակյանինն է»,- թերթի փոխանցմամբ, պատմել է թաղի բնակիչներից մեկը:

Թերթի թղթակցի այցելության պահին գրասենյակում արդեն Տավրոս Գևորգյանի շտաբն է եղել:

«Ժամանակ». ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

«Ժամանակ» թերթն էլ անդրադարձել է Արմավիրի մարզում ընթացող թեժ մրցապայքարին: Այստեղ ևս միմյանց դեմ են դուրս եկել ՀՀԿ-ական թեկնածուները: Ըստ թերթի, այս ընտրատարածքում արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել, որի մեկնարկային չափը 10 հազար դրամ է։ «Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել։ Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցուցակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն»,- գրում է թերթը։

Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գևորգյանը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեև արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գևորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար»:

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն հօգուտ ՀՅԴ-ի

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Արարատի մարզում ՀՀԿ‐ն իր կառույցներին ու թեկնածուներին հանձնարարել է օգնել իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ‐ին, որ ապրիլի 2‐ի ԱԺ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ դաշնակցության նախընտրական վարկանիշը 4 տոկոսից ցածր է, հիշեցնում է թերթը:

«Մարզում հատկապես ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ‐ի համար ձայներ բերել. նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ: Արայիկ Գրիգորյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ‐ի մեծամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ժողովուրդ». Արցախի վարչապետը հաստատում է` բանակի վառելիքն անորակ է եղել

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններին այն մասին, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: Այս հայտարարությունն, ըստ թերթի, նոր բացահայտումների առիթ է դարձել:

«Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան և ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ զրույցն այս թեմայի շուրջ:

«Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ և հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից: Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաև ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում և հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը:

«Հայկական ժամանակ». Նոր պարտք

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մինչև այս տարվա հուլիս ամիսը ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500‐ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրաբոնդեր: Թերթի տեղեկություններով, այս քայլին գնալու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված է:

«Այս թողարկման առանձնահատկությունը կլինի այն, որ եվրաբոնդերը արտահայտված են լինելու ոչ թե արտարժույթով, այլ դրամով: Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Որոշակի խնդիրներ են ծագում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն` ՀՆԱ‐ի 60 տոկոսի սահմանաչափը գերազանցելու հետ կապված: Այսինքն, եթե եվրաբոնդերով կառավարությունը ներգրավի նոր պարտք, ապա դա կարող է գերազանցել նշված սահմանաչափը, իսկ օրենքով դա արգելված է: Բացառված չէ, որ կառավարությունը նախաձեռնի նաև այդ օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը և բարձրացնի շեմը մինչև 70 տոկոս»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

56
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

83
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

83
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

6
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

6
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում