00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական այբուբենը՝ «Գրադ» համակարգերի զարկին համարժեք

© Sputnik / Asatur YesayantsКонференция на тему "Блокада Степанакерта. 25 лет спустя"
Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված միջազգային փորձագիտական աշխատաժողովին մասնակցեցին ռուս փորձագետներ և քաղաքական միգրանտ` Ադրբեջանից։

Դմիտրի Պիսարենկո, Sputnik.

Շրջափակումից շրջափակում

Հայաստանի առաջին ալիքի բազմամյա թղթակիցն աշխատաժողովից առաջ մոտեցավ ռուսական պատվիրակության ներկայացուցչուհուն՝ Պիտերից ժամանած հայտնի լրագրողին:

Съемка телепередачи - Sputnik Արմենիա
Վադիմ Անդրեևն ու արցախյան պատերազմի տեսատարեգրությունը

— Դուք Ղարաբաղո՞ւմ էիք, երբ սկսվեցին Շուշիի ազատագրման գործողությունները։

— Այո՛, այնտեղ էի, — աշխույժ պատասխանեց նա։

— Ես նկարահանել եմ ձեզ, ինձ մոտ պահպանվել է արխիվը։

Հիշելով անցյալը՝ երկխոսության մասնակիցները զբաղեցրեցին իրենց տեղերը, և արդեն շուտով Պիտերից ժամանած հյուրը` Սվետլանա Կուլչիցկայան, իր ելույթում, հուզմունքից արցունքները խեղդելով, պատմեց 90-ականների սկզբին Ստեփանակերտի շրջափակման մասին։

«Երբ առաջին անգամ Ղարաբաղ ժամանեցի, այնտեղ այսօրվա պես ձյուն էր տեղում։ Մենք ուղղաթիռով էինք, վառելիքով լի տարրաներով։ Գիտե՞ք, թե ինչ է ցուրտն ու սովը»,- ասում է Կուլչիցկայան։

Այն օրերին նա ստիպված էր գիշերել չջեռուցվող հյուրանոցում, թաց անդրավարտիքով և վերարկուով, սակայն դա Հայրենական պատերազմի շրջափակումն անցած բնակչուհու համար ամենադժվար փորձությունը չէր։ Այդ հիմա է քաղաքը կրկին Սանկտ Պետերբուրգ կոչվում, իսկ պատմության մեջ հավերժ մտավ «Լենինգրադի շրջափակում» հասկացությունը։

Դիվանագետի հիշողությունը

Այսօր Երևանում տեղի ունեցած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի կազմակերպիչները նշեցին՝ հակամարտության գոտում այն ժամանակ այնպիսի իրավիճակ էր տիրում, որ վճռական գործողությունների համար այլընտրանք չկար։ Հայաստանի արտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես էին Ստեփանակերտի բնակիչներն ապրում նկուղներում, քանի որ քաղաքն ամեն օր գնդակոծվում էր Շուշիից, Խոջալուից և Աղդամից։

«Մենք մառախուղի էինք սպասում, որպեսզի ուղղաթիռն աննկատ կարողանա կիրճերի միջով մանևրելով Ղարաբաղ հասնել։ Այնտեղ ալյուր էինք տանում, այնտեղից բերում վիրավորների։ Մինչ օրս հիշում եմ նրանց ձայներն ու տնքոցները», — ասում է Քոչարյանը։

Նա պատմեց, թե ինչպես էին երեխաները ձայնով որոշում «Ալազան» կամ «Գրադ» սարքերի տեսակը։ Հենց նրանք էին առաջինը դուրս գալիս թաքստոցներից և վազում պայթյունների վայր՝ մեծահասակներին հետևանքների մասին հայտնելու համար։

© Sputnik / Asatur YesayantsԱշխատաժողով. «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց»
Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя - Sputnik Արմենիա
Աշխատաժողով. «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց»

«Մի անգամ երկու տղաների խոսակցության ականատես եղա։ Մեկը հարցրեց՝ գիտե՞ս, թե քանի տառ կա հայկական այբուբենում։ Մյուսը գլուխը բացասաբար շարժեց։ 36։ Ինչին ի պատասխան նա արագ արձագանքեց՝ ինչպես «Գրադի» համազարկը»,- հիշեց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող դիվանագետի խոսքով` Ղարաբաղում ռազմական լարումը կանխելու միակ երաշխիքը նրա միջազգային ճանաչումն է։

Անտեղի լավատեսություն

Հայ փորձագետ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Ստեփանակերտի տրանսպորտային և էներգետիկ տոտալ շրջափակումը շարունակվում էր շուրջ երեք տարի։ 31.07.89 մինչև 18.05.92, երբ հայկական ստորաբաժանումները Լաչինի միջանցքի մարտերում հաջողության հասան։

Сезар и Лусине с дочкой Мари - Sputnik Արմենիա
Հայկական երջանկության որոնումներում

«Հիշում եմ, թե ինչ տեսք ունեին փողոցի երեք ջրային պոմպերի մոտ կանգնած մարդիկ։ Բնակիչները ջուր էին հավաքում կաթիլ առ կաթիլ։ Ստեփանակերտում ապրելը սխրանք էր»,- ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով` հակամարտությունը հեռու է վերջնական կարգավորումից։ Այս տեսակետը կիսեց նաև ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նա կարծում է, որ այժմ պետք է կենտրոնանալ Ղարաբաղում միջազգային դիտորդների առաքելության ընդլայնման վրա։

«Ժամանակից առաջ ընկնել պետք չէ։ Անհրաժեշտ է լուծել ընթացիկ գործնական հարցերը, ոչ թե լավատեսություն ներշնչել։ Ղարաբաղում դինամիկ ստատուս քվո է ձևավորվում։ Իրավիճակի ռազմական թեստավորումը շարունակվում է», — եզրահանգեց Մարկեդոնովը։

Ռուս փորձագետը նաև համոզված է, որ ի տարբերություն այլ հակամարտությունների, հետխորհրդային տարածքում Ղարաբաղը Ռուսաստանի և Արևմուտքի հակազդման վառ արտահայտված հարթակ չդարձավ։

Հայաստանի առաջին թալիշը

Աշխատաժողովին մասնակցեց նաև վերջերս Հայաստանում քաղաքական ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացի, «Թոիլշի Սադո» թերթի լրագրող Շահին Միրզոևը։ Նրա խոսքով` թալիշներն Ադրբեջանում այսօր գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ։

© Sputnik / Asatur YesayantsՇախին Միրզոև
Шахин Мирзоев - Sputnik Արմենիա
Շախին Միրզոև

«Մայրենի լեզվով հեռուստատեսություն, ռադիո և դասագրքեր ունենալու պահանջները սեպարատիզմ է կոչվում։ Սակայն ես պահանջում եմ այն, ինչը թույլատրված է Ադրբեջանի սահմանադրությամբ», — ասաց Միրզոևը։

Ադրբեջանցի քաղաքական միգրանտը մոտ ապագայում մտադիր է հանդիպել լրագրողների հետ` ընտանիքով Երևան տեղափոխվելու իր որոշման պատճառների մասին հանգամանալից պատմելու համար։

Русская версия

Լրահոս
0