ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:
Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Շրջելով խրամուղիներով` նախարարը տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:
Շրջայցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Վահան համայնքում էր: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել են մարզի ղեկավարության, սահմանամերձ համայնքի բնակիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
Լսելով բնակիչների խնդիրները՝ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել են, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:
Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առաջիկայում ծառայությունը կշարունակի նոր ու հարմարավետ պայմաններում: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, ունկնդրել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:
Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:
Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամփոփել են այցը, ընդգծել խնդրահարույց հարցերին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու կարևորությունն ու արդյունավետությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը


