ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» ֆիլմի հիմքում իսպանացի հայտնի լրագրող Խոսե Գուռիարանի հետ պատահած իրական պատմությունն է։ Գլխավոր իրադարձությունը Փարիզի փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունն է։ Ֆիլմում ներկայացվում է, որ այն տեղի է ունեցել 1981թ-ին։
Իրականում պայթյունը եղել է 1980թ-ի դեկտեմբերի 29-ին Մադրիդում։ «Բեյրութից Իսպանիա փախած հայը պայթեցնում է թուրք դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով տուժում է ավտոմեքենայի կողքով անցնող հեծանվորդը։ Վիրավորին այցելում է պայթյունն իրականացրած տղամարդու մայրը։ Հանդիպման ժամանակ հեծանվորդը խնդրում է նրա որդու հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպել», — ասվում է կատալոնական «La Filmoteca» կինոթատրոնի կայքում։
Այդ սյուժետային գծի միջոցով բացահայտվում են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը` Հայոց ցեղասպանությունն ու հետևանքները։ Ֆիլմը նկարահանվել է Գուռիարանի «LA BOMBA» ինքնակենսագրական գրքի մոտիվներով։ Գուռիարանը հենց այդ հեծանվորդն է եղել։Մադրիդում պայթյունի կազմակերպիչները եղել են ԱՍԱԼԱ-ի անդամները, որոնք պահանջել են իշխանություններից ազատ արձակել իրենց մարտիկներից մեկին։ Հայտնի լրագրողը բազմաթիվ վիրահատություններ է տարել` հեռացրել են բեկորները, մաշկի փոխպատվաստում են արել, վերականգնել են ոտքերի փշրված ոսկորներն ու պրոթեզավորել են վերջույթները։ Նա ստիպված է եղել վերստին քայլել սովորել, իսկ այդ ընթացքում հանդիպել է պայթյունի կազմակերպիչներին ու ընկերացել նրանց հետ։
«LA BOMBA»-ում Գուռիարանը նկարագրել է ոչ միայն իր պատմությունը, ԱՍԱԼԱ-ի անդամների հետ հանդիպումները, այլ նաև պատմել է Հայաստանի մասին ու բարձրացրել 1915թ-ի Հայոց ցեղասպանության հարցը։ Իսպանացին իր կյանքի վերջին 30 տարիները նվիրել է Հայաստանի հետ ծանոթությանը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը և իր երկում հայկական հարցի լոբբինգին։ Գուռիարանին է պատկանում «Հայեր. մոռացված Ցեղասպանություն» գիրքը, որը նա գրել է Հայաստան այցելելուց հետո 2007թ-ին։
ԱՍԱԼԱ կամ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ձևավորվել է 1975 թվականին։ 1973 թվականին 78 տարեկան Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետի՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։ Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։ Յանիկյանը դարձավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հայրը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը


