Մարդասիրական օգնություն

Հայաստանի ուղարկած մարդասիրական բեռը հասավ Սիրիա

39
Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը Սիրիա է տեղափոխել 18 տոննա պարենամթերքն ու առաջին անհրաժեշտության իրերը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Սիրիայի բնակիչների համար առաքված մարդասիրական բեռն արդեն հասել է Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազա, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իլ-76 ինքնաթիռում եղել է 18 տոննա պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։ Սա Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է։ Բեռը դիմավորել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը։

​Սպասվում է, որ Հայաստանի մարդասիրական բեռի խմբաքանակի ընդհանուր ծավալը, որը ռուսական ուղղաթիռներով կուղարկվի Սիրիա, կկազմի շուրջ 40 տոննա։ 2016թ-ի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երկու ինքնաթիռներ Հայաստանից Սիրիա են առաքել 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։

Русская версия

 

39
Դավան ու Ֆիլիպ Կիրկորովը

«Շուտով Հայաստանի կողմից կգնաս»․ Կիրկորովը «Եվրատեսիլի» մասնակցություն է խոստանում Դավային

0
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:

Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։

«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։

Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:

««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։

 

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

0
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

12
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

12
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն