ԲՀԿ համագումարը

Գագիկ Ծառուկյանը խոստացավ «տեղը դնել» վիրավորողներին

170
ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին միաձայն ընտրեց կուսակցության նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Բարգավաճ Հայաստանի 9-րդ համագումարն այսօր միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Գագաիկ Ծառուկյանին։

«Դուք տեսաք, թե 2015թ-ին ինչ եղավ»- ասաց նա,-«Գագիկ Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արնահեղության։ Ես, ամեն ինչ ինձ վրա վերվցնելով, իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության։ Դա արնահեղություն էր, որը ես վերցրել եմ միայն ինձ վրա»։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ՀՀ առջև ծառացած խնդիրները քննարկել է տնտեսագետների ու ֆինանսիստների հետ։

«Բնական պաշարների հարկերն ավելացնել։ Դա 30%-ով կավելացնի բյուջեի մուտքերը»,-ասաց նա, նաև առաջարկեց կուտակային կենսաթոշակային վճարումները ֆիքսել տվյալ տարվա ոսկու միջազգային արժեքով։ «40 տարի հետո դրամն արժեզրկվելու է»- ասաց նա։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է ԱՄԷ-ի պես արագ զարգանալ։

«Բոլորս էլ եղել ենք Դուբայում, գիտենք 40տարի առաջ անապատ էր, իսկ հիմա ինչ երկիր է դարձել»,- ասաց նա։

Ավարտելով ելույթը՝ ԲՀԿ վերընտրված նախագահն իր թիմակիցներին կոչ արեց ընտրական գործընթացներում որևէ մեկին չվիրավորել։ Իսկ եթե ինչ-մեկն իրենց վիրավորի, խոստացավ «տեղը դնել»։

170
Сотрудник правоохранительных органов в здании Национального собрания Армении (3 марта 2021). Еревaн

ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարի ցուցադրությունը

0
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։

Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:

Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:

ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։

0
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Զենք, դիպուկահար, հանրահավաք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Արթուր Վանեցյան, արխիվային լուսանկար

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

4
(Թարմացված է 18:29 03.03.2021)
Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։

«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։

Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։

Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

4
թեգերը:
Ոստիկանություն, Արթուր Վանեցյան, Հայաստան