ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Քաղաքականությունից դուրս գալու կամ քաղաքականություն վերադառնալու որոշումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն է կայացնում, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Գագիկ Ծառուկյանն եղել է և շարունակում է մնալ իմ ընկերը, քաղաքականության մեջ ոչ ոքի ես մականուններ չեմ տալիս»,- ասաց Բաղդասարյանը` մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի նախանցյալ տարվա ելույթը (նախագահը խիստ էր արտահայտվել Ծառուկյանի վերաբերյալ` հայտարարելով, որ թույլ չի տա քաղաքականությունը կրկեսի վերածել- խմբ.)։
Ի լրացում թեմայի նա նշեց, որ շուրջ մեկ տարի առաջ իրավիճակն այլ էր. Ծառուկյանը մարդկանց փողոց էր դուրս բերել, հեղափոխական կարգախոսներ էր հնչեցնում` հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դիրք է զբաղեցնելու Ծառուկյանն առաջիկա ընտրությունների ընթացքում, հանրապետականների խմբակցության առաջնորդն իր կարծիքն արտահայտեց՝ ասելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի այս կամ այն քաղաքական տարածքի հավակնել։
«Քաղաքականությունը լքել կամ վերադառնալ՝ Ծառուկյանն իր որոշումն ինքնուրույն է կայացնում, կդառնա նա «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը՝ նրա և կուսակցության անդամների որոշելիք հարցն է»,- նշեց Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ


