Մամուլ

Մամուլի տեսություն. Սամվել Ալեքսանյանը 50 հազար դոլար է խոստանում

45
(Թարմացված է 09:45 10.02.2017)
Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 10-ի մամուլի տեսությունը:

Հայկական ժամանակ. «Վերաձևում»

Թերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձևելու տարբերակներ: Վերաձևման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան է, որն արդեն տարիներ շարունակ գտնվում է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ:

«Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար: Առավելագույնը, որ «թույլատրված է», կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար և ոչ ավելին: Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է: ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2,5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում: Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն: Չի բացառվում, որ այս շուկան վերաձևելու գաղափարը ծնվել է հենց այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, որ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ վատացել են, և Սեդրակյանը կարող է ՀՀԿ-ի համար ոչ այնքան ջանասիրաբար աշխատել նախընտրական փուլում»,- գրում է թերթը:

Ժամանակ. «Խզարում ա»

Թերթը պարզել է, որ ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը:

«Նա հանդիպում է գազի և լույսի մարդկանց, հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում: Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ, 50 հազար դոլար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար: Ասում են՝ ամենմեծ գումարներն առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում«,-գրում է թերթը:

Ժողովուրդ. Պարտադրաբար տանում են ՍԱՍ-ի Արտակի մոտ

Թերթը նախ հիշեցնում է երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի զգուշացումը՝ չօգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսն ու չզբաղվել քարոզչությամբ:

«ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է արջի ծառայություն մատուցել իշխող Հանրապետականին: Նա հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին: Թերթը շարունակում է ահազանգեր ստանալ, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի, արդեն գործող նախընտրական շտաբ: Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում է աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն: Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5 հազար դրամ»,-գրում է թերթը:

Առավոտ. «Կառավարության սխալ որոշման պատճառով մեր տնտեսությունը մոտ 4 միլիարդ դրամ է կորցրել»

Թերթը գրում է, որ մոտ 2 տարի պահանջվեց պետական գնումների ոլորտի պատասխանատուներից, որպեսզի հասկանան՝ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ին հավանություն տված որոշումը սխալ է: Խոսքը պետական գնումները Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանեցնելն էր:

«Եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի և առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման և համեմատման ընթացքում ԵՏՄ անդամ-երկրների ծագման ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն 15 տոկոս գնային առավելություն: Կառավարության որոշմամբ՝ տեղի էր ունենում հետևյալը՝ եթե 2 հայկական ընկերություն մասնակցում էր, ասենք, նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների համար նոր անվադողեր գնելու մրցույթին, և եթե ընկերություններից մեկը ներկայացնի եվրոպական արտադրության անվադողեր, մյուսը՝ ռուսական, իսկ ռուսականը լինի եվրոպականից 15 տոկոս թանկ, ապա նախագահականը պետք է գնի թանկ ռուսականը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է՝ այդ 15 տոկոս առավելության պահանջը վերացվելու է»,- գրում է թերթը:

45
Артур Ванецян на проспекте Баграмяна перед началом митинга оппозиции (26 февраля 2021). Еревaн

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

1
Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։

«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։

Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։

Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

1
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

28
(Թարմացված է 18:20 03.03.2021)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ողջ ընթացքում պատասխանեց իրեն ուղղված միայն մեկ հարցի, իսկ մյուսների` իրեն ուղղված հարցերին փոխվարչապետն էր պատասխանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։

Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։

Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։

ԱԺ նիստն ավարտվեց։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

28
Ըստ թեմայի
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ