ԱԺ

Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն լինի հայտնել երկքաղաքացիության մասին

65
(Թարմացված է 19:31 07.02.2017)
Հայաստանի քաղաքացիներն իրավունք կունենան չտեղեկացնել ոստիկանությանը երկքաղաքացիության մասին և դրա համար վարչական պատասխանատվություն չեն կրի։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է երկքաղաքացիության մասին իրավապաշտպան մարմիններին չհայտնելու համար Հայաստանի քաղաքացիներին վարչական պատասխանատվության չենթարկելու հարցը։

Քաղաքացիության մասին օրենքի փոփոխման նախագիծն ու վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։

«Առաջարկվում է չեղյալ հայտարարել քաղաքացիների կողմից մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու մասին հայտնելու պարտականությունը և հանել այդ պարտականությունը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու դրույթը»,- ասաց Եղիազարյանը։

Նրո խոսքով` ներկա պահին այս նորմն արդեն չի կիրառվում, սակայն դեռ գոյություն ունի օրենսդրական մակարդակում։ 2007 թվականից Հայաստանի քաղաքացիներին թույլատրվում է երկքաղաքացիություն ունենալ։ Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բնակվող շուրջ 100 հազար հայ երկքաղաքացիություն ունեն։

Русская версия

65