00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրող Նունե Սիմոնյանի գործում դատարանը որոշ հարցեր է գտել

© Sputnik / Nelli DanielyanНуне Симонян
Нуне Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ար» հեռուստաընկերության նախկին աշխատակից Նունե Սիմոնյանի գործը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի մոտ որոշակի հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները գտնելու համար գործը լրացուցիչ կքննվի:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այսօր կայացրած դատական ակտով որոշել է լրացուցիչ քննել «Ար» հեռուստաընկերության նախկին աշխատակից Նունե Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց լրագրողի փաստաբան Էռնեստ Աբելյանը:

«Գործի վերաքննության ընթացքում առաջացել են որոշակի հարցեր, որոնց պատասխաններն ստանալու համար դատարանը նպատակահարմար է գտել լրացուցիչ քննել գործը»,- ներկայացնելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հանգամանքը՝ նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, 2016թ-ի նոյեմբերին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հեռուստալրագրող Նունե Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության, որով լրագրողն «Ար» հեռուստաընկերությունից փոխհատուցում էր պահանջում հարկադիր պարապուրդի դիմաց՝ պայմանագրի դադարեցման օրվանից սկսած մինչև աշխատանքում փաստացի վերականգնվելը՝ ամսական 443 512 դրամի չափով:

Առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության ընթացքում հեռուստաընկերության ներկայացրած փաստացի հանգամանքների համաձայն, Նունե Սիմոնյանն, աշխատելով «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրում, 2016թ-ի փետրվարի 18-ին և 19-ին 2 նկատողություն է ստացել, որից հետո` փետրվարի 19-ին, ազատվել է աշխատանքից:

Нуне Симонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նունե Սիմոնյանը մեկնաբանում է իրեն աշխատանքից ազատելու իրական պատճառը

Մինչդեռ Նունե Սիմոնյանի փաստաբան Էռնեստ Աբելյանը հեռուստաընկերության ներկայացուցչից դատարանում պահանջել էր ներկայացնել օրենքի պարտադիր պահանջ հանդիսացող երրորդ կարգապահական տույժի կիրառման մասին ապացույցներ, քանի որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, եթե տվյալ աշխատակիցը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվում, և այդ կարգապահական տույժերը դեռ չմարված, ստանում է երրորդ կարգապահական տույժը: Փաստաբանի պնդմամբ, երկու կարգապահական տույժերը ևս ներկայացվել են սահմանված կարգի խախտմամբ, քանի որ Նունե Սիմոնյանից կատարած խախտման համար գրավոր բացատրություն չի պահանջվել:

Նշենք, որ Հայաստանում աշխատանքը կորցնելուց հետո Նունե Սիմոնյանն ընտանիքի ապրուստը հոգալու համար արտագաղթել է ԱՄՆ և այժմ այնտեղ է բնակվում:

Русская версия

Լրահոս
0