Facebook

Փորձագետ. լատինատառը թաքցնում է մայրենի լեզվի անգրագիտությունը

61
(Թարմացված է 17:15 07.02.2017)
Հայաստանում փետրվարի 7-ին նշում են Համացանցում հայատառ գրելու օրը։ Ինչո՞ւ են մի շարք օգտատերեր հայերեն իրենց մտքերն արտահայտելիս օգտագործում լատինատառը կամ կիրիլիցան (սլավոնական այբուբենը) համացանցում գրառումներ անելու կամ հեշթեգեր գրելու ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանում մի շարք ԶԼՄ-ներ իրենց հոդվածների տակ լատինատառ արտահայտած հայերեն գրառումները ջնջում են, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` իրավիճակը մի կողմից բարելավվում է, քանի որ շատերի համար հայերեն այբուբենի օգտագործումը սկզբունքային հարց է դարձել։

Использование армянских букв в соцсетях
© Sputnik / Asatur Yesayants
Հայկական այբուբենի գործածումը սոցցանցերում

«Որոշ ԶԼՄ-ներ արգելում են տրանսլիտը, սակայն, մյուս կողմից, օգտատերերը գնալով շատանում են։ Կոնկրետ վիճակագրություն չկա, սակայն ինձ թվում է, որ, ընդհանուր առմամբ, տրանսլիտի կիրառումը գերակշռում է»,- ասաց մեդիափորձագետը։

Ինչի՞ համար է պետք տրանսլիտը

Ինչպես պարզաբանեց Մարտիրոսյանը, տրանսլիտը մարդիկ տարբեր պատճառներով են օգտագործում։ Պատճառներից մեկը, նրա խոսքով, այն է, որ մարդիկ պարզապես չգիտեն՝ ինչպես միացնել և կարգավորել հայկական ստեղնաշարը համակարգչի կամ գաջեթի վրա։

«Մեծամասամբ, պատճառը համակարգչային անգրագիտությունն է»,- ասաց Մարտիրոսյանը։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ հայերեն տեքստեր գրելու ժամանակ հայատառի կիրառման քարոզչություն չի տարվում։
Լեզվաբան, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը հաստատել է, որ համացանցում շատ հաճախ օգտագործվում է լատինատառ կամ կիրիլիցայով գրված հայերեն գրառումներ։

«Սակայն ոչ ոք չի վերահսկում համացանցում կիրառվող լեզուն։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա լեզուն հաճախ տուժում է այն պատճառով, որ լրագրողները փորձում են շտապ տեղեկություն փոխանցել։ Երբ լրագրողը կայքի կամ եթերի համար տեքստ է նախապատրաստում, նա պետք է պահպանի քերականության բոլոր կանոնները»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` հաճախ շատերը մոռանում են, որ Հայաստանում պետական լեզուն, Սահմանադրության համաձայն, շարունակում է մնալ հայերենը։ Ամենուրեք խախտումներ են բացահայտվում. տեքստերում, գովազդային վահանակների, ցուցանակների, խանութների և հյուրանոցների և այլնի վրա։

Կայք` հայկական ակցենտով

.հայ դոմենի հեղինակները 2016 թվականի գարնանը հայտնել են, որ արդեն 150 հայտ է ստացվել ազգային դոմեն ստանալու համար, ընդ որում կեսը` պետական մարմիններից։ Հայկական դոմենային գոտում առաջին կայքը դարձավ «Նախագահ.հայ»-ը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը վիճակագրական տվյալներ հայտնեց՝ կապված հայկական դոմենների հետ։

«Գրանցված է.հայ 345 դոմեն։ 7 դոմեն գրանցվել է օտարերկրացիների կողմից, հավանաբար, դրանք սփյուռքահայեր են», — նշեց Սաղյանը։

Նա ավելացրեց, որ այսօր.հայ դոմենով 61 կայք է գործում, ընդ որում, 29-ի սեփականատերերը միաժամանակ.am դոմենով կայքեր ունեն։

Русская версия

61