Գարո Փայլան

Փոստանջյանը Գարո Փայլանին հրավիրել է հայկական խորհրդարան

25
(Թարմացված է 13:42 06.02.2017)
Պետք է աջակցել Թուրքիայի հայ պատգամավորին և նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ Ազգային Ժողովում, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sptunik. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը առաջարկել է Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանին հրավիրել ԱԺ։

«Մենք տեսնում ենք, որ թուրքական խորհրդարանում նա պարբերաբար հանդես է գալիս աշխարհին ուղղված իր կոչով, մասնավորապես, ճնշումների ենթարկվելով։ Քանի որ սա մեր վերջին նստաշրջանն է, ես առաջարկում եմ հրավիրել նրան հայկական խորհրդարան, որտեղ կարող է ելույթ ունենալ իր ուղերձով»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով` պետք է սատարել Փայլանին, որը պարբերաբար թուրքական մեջլիսում բարձրացնում է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայ համայնքի խնդիրները։ Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել, հասկանալ, արդյո՞ք կա նման անհրաժեշտություն։

Հայաստանում Խորհրդարանի հինգերորդ գումարման տասնմեկերորդ և վերջին նստաշրջանը մեկնարկել է փետրվարի 6-ին։ Խորհրդարանական նոր ընտրությունը նախատաեսված է անցկացնել ապրիլի 2-ին։

Русская версия

25