Վարդան Արամյան

Պետական գաղտնիք իմացող մարդիկ հավելավճար չեն ստանա

26
(Թարմացված է 15:21 02.02.2017)
Կառավարության օրակարգ մտավ պետական գաղտնիքի տիրապետող անձանց տրվող հավելավճարները հանելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Պետական ծառայողական գաղտնիքի» մասին նոր օրենքի փոփոխությամբ` պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետող անձիք լրացուցիչ չեն վարձատրվի։

Փոփոխությունը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում»,-ասաց նա։

2015 թվականին պետական ու ծառայողական գաղտնիքին տիրապետող մարդկանց տրամադրվող հավելավճարն ընդհանուր առմամբ կազմել է 69.4 միլիոն դրամ։

2016 թվականի առաջին կիսամյակում տրամադրված գումարը 32 միլիոն էր։

26