Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան. «Վթար չի եղել, որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»

55
ԶԼՄ–ները հայտնում են, որ Սյունիքի մարզում զինվորներ տեղափոխող մեքենա է ընկել գետը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս կապակցությամբ հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր տարածված լուրին, որի համաձայն` Սյունիքի մարզում զինվորներ տեղափոխող «Ուրալը» Չարքանդ կամրջից ընկել է գետը, և կա 20-ից ավելի վիրավոր զինվոր։

«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հովհաննիսյանը։

Նա շեշտել է`նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է:

55