Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը

Ո՞ր պատգամավորները խույս կտան հայերենի քննությունից

152
(Թարմացված է 18:15 30.01.2017)
Այն, որ պատգամավորները պետք է հայերենի քննություն հանձնեն, տեղեկացանք շաբաթներ առաջ։ Լուրը ոգևորություն ու անթաքույց ծիծաղ առաջացրեց հանրության շրջանում, հատկապես երբ մտովի վերհիշեցին այն պատգամավորներին, որոնք, մեղմ ասած, «չեն փայլում» հայերենի իմացությամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ ոչ բոլոր պատգամավորներն են ենթարկվելու այդ փորձությանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ոչ բոլոր պատգամավորների թեկնածուները պետք է հանձնեն հայերենի քննություն. լուրը սառը ցնցուղի էր նման։ Հայաստանի քաղաքացիներն այնքան էին սպասում այն օրվան, երբ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը, Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանն ու այլք հայերենի քննություն կհանձնեն։

ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնեց` ընտրական օրենսգիրքը հստակ նախատեսում է, թե պատգամավորի թեկնածուն ինչ չափանիշների պետք է համապատասխանի, իսկ չափանիշների թվում նաև հայերենի իմացությունն է։ 80-րդ հոդվածի երրորդ կետն էլ պարզաբանում է` ովքեր են համարվում հայերենին տիրապետող պատգամավորներ։ Հենց այս կետն էլ որոշ պատգամավորների թույլ է տալիս խույս տալ քննությունից։

«Հայերենին տիրապետելը նշանակում է հայերեն լեզվով կրթություն ստանալը։ Դրա համար պետք են համապատասխան ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայական, դիպլոմ կամ այլ ավարտական փաստաթուղթ, որտեղ շեշտվում է հայոց լեզվի առարկայի գնահատականը»,- ասաց Գրիգորյանը։

Այլ կերպ ասած` վկայական կամ դիպլոմ ունենալը լրիվ բավական է քննությունից ազատվելու համար։

«Եթե պատգամավորի թեկնածուն ավարտական փաստաթուղթ չունի, մինչև առաջադրվելը դիմում է ԿԳՆ, սահմանված կարգի համաձայն` անցնում ստուգում, թեստավորում և ստանում համապատասխան տեղեկանք հայերենին տիրապետելու վերաբերյալ»,- ասաց ԿԳՆ իրավաբանական վարչության պետը։

Նրա խոսքով` հայկական դպրոցում վկայական կամ դիպլոմ չունեցող անձից ԿԸՀ-ն պարտադիր տեղեկանք է պահանջելու, չունենալու դեպքում վերջինս չի կարող մասնակցել ընտրության։

Լուսինե Գրիգորյանը պատմեց նաև, որ թեստերի վրա մասնագիտական խումբ է աշխատել։ Ընտրական օրենսգրքով նախատեսված են ողջամիտ չափանիշներ. թեստերը դասագրքային մակարդակի են։

Ամփոփելով` հասկանալի է դառնում, որ ներկայիս օրենսդիր մարմնի պատգամավորների մեծ մասը հայերենի քննություն չի հանձնի։

Русская версия

152
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

1
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

1
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Երեխաներ

4 և ավելի երեխաներ. Հայաստանը բազմազավակ ընտանիքների մասին օրենք կունենա

30
(Թարմացված է 17:42 03.03.2021)
Նախարար Առաքելյանի մեկնաբանմամբ` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:

30
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, բազմազավակ ընտանիք, Օրենք, երեխա
Ըստ թեմայի
Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ