Զինվորական կոշիկներ

Նախարար. հայ զինվորների կոշիկները պետք է դառնան համաշխարհային բրենդ

56
Հայաստանը միշտ հայտնի է եղել որակյալ կոշիկներով, պետք է շարունակել բարի ավանդույթները, կարծում է ՀՀ պաշտպանության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայ զինծառայողների կոշիկներն ապագայում կարող են մուտք գործել «քաղաքացիական» շուկա, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մենք միշտ կոշիկի արտադրության հիանալի ավանդույթներ ենք ունեցել և ես ուզում եմ, որպեսզի հայ զինվորների կոշիկները դառնան համաշխարհային բրենդ։ Ցանկանում եմ, որ դրանք հարմար և մատչելի լինեն, և այն կրեն ոչ միայն զինծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` հայ զինծառայողների համազգեստը մշտապես «էվոլյուցիայի» է ենթարկվում, և ներկա մոդելը զգալիորեն տարբերվում է առաջին նմուշներից։

Վերջին նմուշի զինվորական կոշիկները կարելիս ավելի շատ կաշի է օգտագործվելու, որի շնորհիվ դրանք ավելի հարմարավետ կդառնան, սակայն ՊՆ-ը չի սահմանափակվի դրանով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ստեղծել նոր, ավելի հարմարավետ մոդել։

Русская версия

56