Երևան

Բուքն ու ձյունը կդադարեն, եղանակը կրկին կցրտի

26
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է իր կանխատեսումները, որի համաձայն` հանրապետության տարածքում տեղումները կդադարեն հունվարի 31-ին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն, 31-ին‵ առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի ցերեկային ժամերին կկազմի —2-ից —4 աստիճան, 29-ին` —4-ից —6 աստիճան, 30-ին`-6-ից —8, 31-ին` —8-ից —10 աստիճան։

 

26