Զինծառայողներ

Կուրսանտը մահացել է բուժկետում

40
(Թարմացված է 10:53 27.01.2017)
Քննություն է տարվում` պարզելու կուրսանտ Ափինյանի մահվան հանգամանքները. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է շարահրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՔԿ-ն քննության արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ:

 

40