00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ արժե արևային էներգիան. շահու՞յթ, թե՞ հարված ընտանեկան բյուջեին

© Айк АрутюнянСолнечные батареи на крыше Американского Университета в Армении
Солнечные батареи на крыше Американского Университета в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պատրաստվում է մոտ ապագայում արևային կայաններ կառուցել։ Արևային մարտկոցներ տեղադրելու գաղափարը սկսել է ավելի հաճախ հետաքրքրել Հայաստանի քաղաքացիներին։ Sputnik Արմենիան պարզել է, թե որքան կարժենա մեկ մարտկոցի տեղադրումը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արևային էներգաապահովմանն անցում կատարելու նախագիծը Հայաստանում մեծ թափ է հավաքում, ինչը դրական են գնահատում ոլորտի մասնագետները։ Մեծ Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցումը երկրի համար պատմական իրադարձություն է, և այն Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման առաջին փորձը կլինի։ Փորձնական ծրագրի հաջողությունից էլ կախված է ոլորտի ապագան և հաջորդ կայանների կառուցման հարցը։

Նախօրեին էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը կոչ է արել քաղաքացիներին արևային մարտկոցներ օգտագործել։ Նա իր տան տանիքին արդեն տեղադրել է արևային մարտկոցը։

Открытие новой солнечной электростанции - Sputnik Արմենիա
Արևային էլեկտրակայանները էներգետիկ անկախություն կպարգևեն Հայաստանին

Համակարգը կգործի հետևյալ կերպ. սկզբում պետք է դիմել սարքավորումը տրամադրողին։ Մասնագետները կզննեն տունը, կպարզեն չափորոշիչների համապատասխանությունը և եզրակացություն կտան։ Դրական եզրակացության դեպքում մասնագետների ջոկատն անհրաժեշտ հաշվարկներ կկատարի և կգնահատի էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը, ինչից հետո էլ կորոշվի տեղադրվող սարքի հզորությունը։ Նախարարությունում պնդում են, որ ամեն ինչ արել են, որպեսզի մարտկոցները հասանելի լինեն երկրի քաղաքացիների համար։ Մասնավորապես, արևային մարտկոցը կարելի է տեղադրել առանց կանխավճարի, իսկ մասնագետների ծառայությունների և հենց սարքի համար կարելի է վճարել փուլային տարբերակով։

Արևային վահանակները լիարժեք շահագործելուց առաջ դասական հաշվիչները պետք է փոխարինել ռևերսային հաշվիչով։ Այդ հաշվիչը ֆիքսում է, թե որքան էներգիա եք արտադրում, օգտագործում կամ տալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Այդ տվյալներն ամեն ամիս ամրագրվում են էլեկտրաէներգիա ստանալու և հանձնելու մասին ակտի ստորագրմամբ։

Եթե դուք ավելի շատ եք վերցրել «ՀԷՑ»-ից, ապա համապատասխանաբար ավելի շատ եք վճարում, եթե հակառակը, ապա տարբերությունը ծածկում է «ՀԷՑ»-ը։ Հայաստանում բոլոր նախադրյալները կան այլընտրանքային էներգիայի օգտագործմանն ամբողջությամբ անցնելու համար։ Դրան նպաստում են նաև օդի մաքրությունը, տարվա մեջ արևային օրերի քանակը, ծովի մակարդակից բարձր լինելու չափը։ Փոխնախարարը նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր տան տանիքին տեղադրել 150 կվտ հզորությամբ էլեկտրակայաններ և արտադրել էլեկտրաէներգիա, որի ավելցուկը կարող է վաճառել «ՀԷՑ»-ին։

Թեև բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են արևային մարտկոցներ օգտագործել, այնուհանդերձ քաղաքացիների մեծամասնության մոտ հարց է ծագում`որքանո՞վ է շահավետ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցում կատարելը, քանի որ միայն սարքավորումների տեղադրումը և մասնագետների ծառայությունները մոտավորապես 3-5 հազար դոլար արժե, ինչը Հայաստանի բնակիչներից շատերի համար ահռելի գումար է։

«4-5 հոգուց բաղկացած միջին վիճակագրական ընտանիքի համար մարտկոցի տեղադրումը կարժենա շուրջ 5 հազար դոլար։ Իհարկե, անհրաժեշտ է լավ գնահատել բոլոր դրական և բացասական կողմերը, խորհրդակցել մասնագետների հետ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։

Նրա խոսքով` արևային կայանը բաղկացած է արևային պանելներից և էլեկտրոնային սարքավորումից` ինվերտերից, որը արևային էներգիա է արտադրում և հոսանք է հաղորդում էլեկտրական ցանցին։

«Եթե արևային մարտկոցների շահագործման երաշխիքային ժամկետը կազմում է մոտ 25 տարի, ապա ինվերտորների կենսագործունեության ժամկետն ավելի կարճ է։ Յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ ինվերտորները կա՛մ փոխում են, կա՛մ վերանորոգում։ Սարքի արժեքը, կախված պանելի չափերից, սկսվում է 400 դոլարից», — ասաց Բաբայանը։

Ստացվում է, որ բացի թանկարժեք սարքավորումներից, որոնք կառավարությունը խորհուրդ է տալիս վարկով վերցնել, մենք պետք է գոնե յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ նաև դետալները փոխենք։

Իսկ իրականում Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն, որը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, պե՞տք է նման, թեկուզ էկոլոգիապես մաքուր, բայց առաջին հայացքից բավականին ռիսկային գործարքը։ Այս հարցի պատասխանը կստանանք ապագայում, իսկ այժմ դեռ մտավախություններ կան, որ Հայաստանի քաղաքացիները կնախընտրեն ջերմանալ արևի անմիջական ճառագայթների տակ և ոչ թե արևային էներգիա կարտադրեն։

Այսօրվա դրությամբ Գյումրիում, Սպիտակում ու Երևանում այլընտրանքային էներգիայի է անցել ավելի քան տասը ընտանիք և չորս ձեռնարկություն։

Русская версия

Լրահոս
0