Նամականիշներ

Թե ինչու և ինչպես «հայկականացվեցին» ցարական Ռուսաստանի նամականիշները

361
(Թարմացված է 15:31 25.01.2017)
Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ է ներկայացնում իր ընթերցողներին: Այս անգամ Sputnik Արմենիայի դիտակետում Ռուսաստանի նամականիշներն են, որոնք «հայկականացվեցին» Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին։

Ռուբեն Շուխյան, Sputnik.

Ինչպիսի՞ն են եղել Հայաստանի երեք հանրապետությունների առաջին նամականիշները: Ցանկացած երկրի համար մեծ նշանակություն ունի փոստային շրջանառության կազմակերպումը, և այդ գործընթացում կարևոր դեր է վերապահված փոստային նամականիշներին:

1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանրագույն ժամանակաշրջանում՝ Հայաստանը միաժամանակ և՛ դիմակայում էր թուրքական ագրեսիային, և՛ փաստացի զրոյից ձեռնամուխ էր եղել պետական կառույցների ստեղծմանը: Նորանկախ երկրում հրատապ կարգով պետք էր կազմակերպել նաև փոստային շրջանառության գործընթացը: Ուշագրավ է տեղեկանալ, որ սկզբում այդ նպատակի համար օգտագործվեցին պահեստներում մնացած և արդեն գործածությունից դուրս եկած ցարական Ռուսաստանի նամականիշները: Հենց նրանք էլ դրվեցին շրջանառության մեջ, և որպեսզի նամականիշները որոշ չափով «հայկականացվեն», նրանց վրա ուղղանկյան մեջ դրոշմվում էր Հայաստանի անվանման սկզբնատառը՝ «Հ»:

Первые армянские марки
Из архива Р.Шухяна
Հայկական առաջին նամականիշները

Հայկական առաջին պետական նամականիշերը տպագրվեցին արդեն 1920թ. սկզբին Փարիզի «Chassepot» տպագրատանը` ճանաչված նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի էսքիզների հիման վրա: Տպագրված խմբաքանակը մեծ դժվարությամբ հասավ Երևան 1920-ի նոյեմբերին, սակայն քանի որ երկրում այդ ժամանակ կրկին պատերազմական ծանր իրավիճակ էր, այն պահեստավորվեց և այդպես էլ Առաջին հանրապետության օրոք շրջանառության մեջ չդրվեց: Արշակ Ֆեթվաճյանի ստեղծած նամականիշները եղել են 3 պատկերներով՝ «Ճախարակ», «Արծիվ», «Արարատ», ինչպես նաև ունեցել են տարբեր գունային երանգներ և երկու ձևաչափ՝ ուղղահայաց և հորիզոնական: Ընդամենը տպագրված է եղել 10 տեսակի նամականիշ՝ 1-ից մինչև 100 ռուբլի նոմինալ արժողությամբ:

Համենայն դեպս, այդ նամականիշները հասցրին կատարել իրենց «առաքելությունը». մինչ կտպագրվեին արդեն Խորհրդային Հայաստանի փոստային նիշերը, նոր իշխանությունները 1921 թվականին շրջանառության մեջ դրեցին Ֆեթվաճյանի «փարիզյան» նամականիշները՝ վրան դրոշմելով Խորհրդային Հայաստանի զինանշանը:

Первые армянские марки
Из личного архива Р.Шухяна
Հայկական նամականիշներ

1921 և 1922 թվականներին Կ.Պոլսի «Եսայան» տպագրատանը երկու թողարկումով տպագրվեցին Խորհրդային Հայաստանի առաջին պաշտոնական նամականիշները, որի գեղարվեստական ձևավորումը կատարել էր Սարգիս Խաչատուրյանը: Այս շարքում ուշադրության են արժանի հայկական միջնադարյան ավանդական զարդաքանդակներով պատկերները:

Իսկ ահա արդեն մեր օրերի՝ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին «Արարատ լեռ և եռագույն» նամականիշը տպագրվեց 1992 թվականին: Այդ նամականիշի հեղինակը նկարիչ-դիզայներ Հարություն Սամուելյանն էր. հենց նրա աշխատանքը հաղթեց Հայաստանի անկախ Հանրապետության առաջին նամականիշի պատրաստման նախապես հայտարարված մրցույթում:

Русская версия

361
Կարմիր հաղարջ

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

9
(Թարմացված է 00:52 07.07.2020)
Հաղարջի տեսակներից ամենաօգտակարը սևն է։ Այն հասնում է հուլիսին։ Սև հաղարջը վիտամինների գանձարան է։ Հատկապես օգտակար է երեխաների համար։ Ամենաճիշտը հաղարջը հում վիճակում ուտելն է։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի հաղարջը՝ ընթերցեք մեր նյութում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ Փորձենք հասկանալ՝ ինչպես է հաղարջն ազդում օրգանիզմի վրա։

Օգնում է բուժել մրսածությունն ու իջեցնում է ջերմությունը

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։ Հաղարջը նաև մանրէասպան միջոց է ու կարող է իջեցնել ջերմությունը։ Անգինայի ու գրիպի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս հաղարջի թեյ օգտագործել։

Черная смородина
Սև հաղարջ

Օգտակար է ճնշման ու ռևմատիզմի դեպքում

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Դրա մեջ եղած Р ու С վիտամինները օգնում են իջեցնել ու կարգավորել արյան ճնշումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Հաղարջի տերևներից թուրմը միզամուղ է, այդ պատճառով հաճախ է օգտագործվում տոքսինները հանելու համար։ Թուրմերով բուժում են հոդատապն ու ռևմատիզմը։ Դրանից բուժիչ վաննաներ են պատրաստում մաշկի հիվանդությունների ու ցաների դեպքում։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամին С-ի պարունակությամբ հաղարջը զիջում է միայն մասուրին։ 20 հատապտուղը բավական է՝ օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Բացի այդ՝ հաղարջի մեջ կան Р խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են ու պահպանում արյունատար անոթների կառուցվածքը, ճկունությունը, գործառույթն ու թափանցելիությունը։

Красная смородина
Կարմիր հաղարջ

Նվազեցնում է սթրեսը

Հաղարջի մեջ պարունակվող վիտամինները ամրացնում են նյարդային համակարգն ու նպաստում գլխուղեղի անոթների աշխատանքին, լավացնում են հիշողությունն ու օգնում հաղթահարել հոգեբանական բեռնվածությունը։ Հաղարջը հաճախ խորհուրդ են տալիս բուհերի դիմորդներին ու քննություն հանձնող ուսանողներին։

Լավացնում է աղիների, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը

Վիտամին В-ի շնորհիվ հաղարջը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ ֆոսֆորը խիստ անհրաժեշտ է երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքի համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել, կատարել մկանային ու նյարդային համակարգի գործառույթներն ու նպաստում ոսկրերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հաղարջի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այրոցից, ամրացնել անոթների պատերն ու բարենպաստ ազդեցություն կունենա հիշողության ու մտածողության վրա։

Նիհարելու համար

Հատապտուղը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել, բացի այդ, հաղարջի 100գրամն ընդամենը 56 կկալ ունի։ Այն նաև հարուստ է բջջանյութով, որն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից ու արագ հագեցնում է։

Коктейль
Կարմիր հաղարջով կոկտեյլ

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Բացի այդ, պետք է չափն իմանալ։ Մեծ քանակությամբ հաղարջ ուտելը կարող է հանգեցնել արյան մակարդելիության բարձրացման։

Ոչ միայն սև ու կարմիր

Սպիտակ հաղարջի տեսակները հաճախ անարդարացիորեն մոռացության են մատնվում։ Մինչդեռ սպիտակ հաղարջը համային հատկանիշներով տարբերվում է սևից ու կարմիրից։ Այն շատ անուշաբույր ու համեղ է, քանի որ բարձր քանակությամբ շաքար է պարունակում։

Բացի այդ, սպիտակ հաղարջն ալերգիկ չէ․ բոլորը հանգիստ կարող են ուտել այն։

Смородина
Սպիտակ հաղարջ

Սպիտակ հաղարջը կարող է․

  • վերականգնել սրտանոթային համակարգի լիարժեք գործունեությունը,
  • բարենպաստ ազդել արյունատար համակարգի վրա,
  • նորագոյացությունների նախապահպանություն իրականացնել․
  • պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերացումից,
  • կարգավորել լեղապարկի գործունեությունը,
  • պայքարել աթերոսկլերոզի դեմ
  • լավացնել լյարդի, մակերիկամների աշխատանքը,
  • շտկել բջջային փոխանակությունը,
  • վերականգնել տեսողությունը,
  • ամրացնել նյարդային համակարգը։

Ոմանք պնդում են, որ եթե մարդն ուզում է կատարյալ առողջ ու պաշտպանված լինել վարակներից և մանրէների հարձակումից, պետք է օրական ընդամենը մեկ բուռ սպիտակ հաղարջ ուտի։

9
թեգերը:
հատապտուղ, սթրես, երեխա, օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխանովան, արխիվային լուսանկար

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

45
(Թարմացված է 00:43 07.07.2020)
Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այս թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։ Բայց երիտասարդ կնոջ պատճառով նրանց միջև սև կատու է անցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատարանում գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինի դեմ հայց է ներկայացրել սխալմամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ինքը՝ Կոկլյուշինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասարդ կնոջը՝ Տատյանա Բրուխունովային և պատասխանատվության կանչել գործընկերոջը՝ Վիկտոր Կոկլյուշինին։ Բանն այն է, որ Տատյանան շարունակ խիստ քննադատությունների կիզակետում է հայտնվում։ Մեկ նա բոլորին դուր չի գալիս, մեկ նրա ընտրությունները դուր չեն գալիս, հագուստը չի սազում և այլն։

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա հասցեին ոչ կոռեկտ է արտահայտվել երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինը։ Ռուսական պարբերականների տվյալներով՝ Կոկլյուշինը հայտարարել է, որ Պետրոսյանը դադարել է հայտնվել հեռուստաէկրաններին, իսկ Տատյանան բոլորովին այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Դրանից հետո Պետրոսյանը սկսեց պաշտպանել կնոջը և որոշեց պատասխանատվության կանչել Կոկլյուշինին։ Արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը համապատասխան հայց ներկայացրեց դատախազություն։ «Պետրոսյանը խիստ վրդովված էր, մենք էլ որոշեցինք անպատիժ չթողնել այս ամենը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ ուղղված են նրա արժանապատվությանը և պատվին»,-մեջբերում է պարբերականը արտիստի ներկայացուցչի խոսքերը։ Կոկլյուշինին սպառնում է մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

Մեկնաբանելով այդ զարգացումները, Կոկլյուշինն ասել է, որ իր խոսքերում որևէ վիրավորական բան չի եղել։ Հուլիսի 6-ին նա հանդիպել է փաստաբան Ժորինի հետ և բացատրել է թյուրիմացության պատճառները։

««Собеседник» պարբերականում հոդված էր հրապարակվել, որը երկու մասից էր բաղկացած։ Առաջին հատվածում ես էի պատասխանում թղթակցի հարցերին, երկրորդում՝ մի արտիստ, որը չէր ցանկացել իր անունը հրապարակել։ Եվ ահա, երկրորդ մասը բավականին կտրուկ է, այնտեղ արտահայտություններ կան, որոնք չեն կարող դուր գալ։ Իսկ երբ տարբեր այլ պարբերականներ սկսեցին արտատպել, ուրիշի խոսքերը վերագրեցին ինձ»,-ասել է Կոկլյուշինը։

Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այդ թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորիան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում է ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում է ամուսնալուծությունից հետո։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

45
թեգերը:
փաստաբան, դատ, Տատյանա Բրուխունովա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին