00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայող Ուլուբաբյանը ապրիլյան պատերազմին ինքնակամ էր ներկայացել

© Photo : press office of the MoD of RAВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքից տեղեկացանք, որ Արցախում զինծառայող է զոհվել։ Նա Մարտունի քաղաքից էր։ Զոհված զինծառայող Կարեն Ուլուբաբյանի մասին Sputnik Արմենիան զրուցեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ։

ԵՐԵՎԱՆ. 23 հունվարի-Sputnik. Կարեն Ուլուբաբյանին հարգում-պատվում են բոլոր մարտունեցիները, որովհետև խիզախ էր ու հայրենասեր։ Ասվածի ապացույց է նրա` ինքնակամ զինվորագրվելը ապրիլյան քառօրյա պատերազմում։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո դեռ չէր անցել պայմանագրային զինծառայության, երբ սկսվեցին մարտական գործողությունները։

«Ամեն օր նա կամավոր ներկայանում էր քաղաքապետարան ու խնդրում իր հերթին, թե արտահերթ՝ ուղարկել իրեն սահման։ Նույնիսկ ժամկետային զինածառայության ժամանակ բազմիցս լսել ենք նրա սխրագործությունների մասին, կարող եմ ասել, որ այս պահին բոլոր մարտունեցիները սգում են` կորցնելով նման երիտասարդի»,-ասաց նա։

Մարտունու քաղաքապետը պատմեց, որ Կարեն Ուլուբաբյանի հայրը եղել է Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի ակունքներում, իր պարտքն է կատարել հայրենիքի նկատմամբ ակտիվ գործողություններով, հետո զոհվել է։ Իսկ ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի, հոգսը մոր ուսերին է։

Военная каска - Sputnik Արմենիա
Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

«Տիկնոջ երեխաները` քույր ու եղբայր, փորձում էին մորն օգնել, չնայած տեղական իշխանությունների կողմից էլ է աջակցություն եղել։ Մենք փորձել ենք ուշադրության արժանացնել այդ ընտանիքին, այս պահից սկսած` առավել ևս»,- ասաց Խաչատրյանը։

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ։ Հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը։

Լրահոս
0