Հոլոքոսթի զոհերին նվիրված հուշարձան

Պատմաբան. հայերն ավելի շատ հրեաների են փրկել, քան ցանկացած այլ ազգ

136
(Թարմացված է 22:46 14.01.2017)
Ցեղասպանությունների հայտնի հետազոտող Յաիր Օրոնը Միլանում դասախոսություն է կարդալու ցեղասպանությունների կանխարգելման թեմայով: Հայազգի իտալացի գրող Պիետրո Կուչուկյանը պատմում է Յաիր Օրոնի գործունեության և նրա «Փրկիչներ ու մարտիկներ» գրքի մասին, որում նա պատմում է նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկած հայերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. 2017թ-ի հունվարի 17-ին Միլանում, Ֆրանկո Պարենտիի թատրոնում հասարակությանը կներկայացվի «Ճգնաժամը Եվրոպայում և մեր ժամանակների բարեպաշտները» դասախոսությունների շարքը: Ցեղասպանությունների կանխարգելման թեմային նվիրված դասախոսությունների ընթացքում ելույթ կունենան իտալացի պատմաբան Մարսելո Ֆլորեսը, փիլիսոփայության պրոֆեսոր Ժերար Մալխասյանը (Իտալիա), ինչպես նաև Հոլոքոսթի անվանի հետազոտող Յաիր Օրոնը (Իսրայել): Այդ մասին Gariwo կայքում հրապարակված հոդվածում գրում է իտալացի գրող Պիետրո Կուչուկյանը:

Пьетро Кучукян, итальянский писатель армянского происхождения
Պիետրո Կուչուկյան

Յաիր Օրոնը համոզված է, որ հայերը գերմանական շրջափակման տարիներին տոկոսային հարաբերակցությամբ, հաշվի առնելով նրանց սակավաթիվ լինելը, ավելի շատ հրեաների են փրկել, քան ցանկացած այլ ժողովուրդ: «Միաժամանակ իսրայելցի պատմաբանը հոռետեսորեն է վերաբերվում այն հարցին, որ Իսրայելի Քնեսեթը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Կուչուկյանը:

Օրոնը չի հավատում դրական լուծմանը, քանի որ Թուրքիայի հետ ռազմավարական միությունը և սեփական ողբերգության բացառիկության գիտակցությունը հազիվ թե թույլ տան Քնեսեթին ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով հանդերձ դավաճանելով պատմական հիշողությունը, այն է՝ Հոլոքոսթի հիշատակը:

Յաիր Օրոնի «Փրկիչներ և մարտիկներ» վերջին գիրքը պատմում է, թե ինչ ավանդ են ունեցել հայերը գերմանական շրջափակման տարիներին հրեաների փրկության գործում: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն օգնել են միմյանց: Ըստ Օրոնի՝ անիմաստ է վիճել՝ ում ցավն է ավելի ուժեղ, պետք է գալ հաշտեցման և պահպանել ընդհանուր հիշողությունը՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ շատ «մարդիկ փրկել են այլ մարդկանց»: 1915թ-ին շատերն են օգնության ձեռք մեկնել հայերին և դեմ են եղել նրանց ոչնչացման մասին գաղափարին, այդ թվում՝ նաև Պաղեստինում:

Яир Орон, израильский историк, исследователь геноцидов
Յաիր Օրոն

Ինչպես գրում է Կուչուկյանը, «Փրկիչներ և մարտիկներ» գրքում Օրոնը պատմում է նաև, թե ինչպես են Շառլ Ազնավուրի ծնողները փրկվել Թուրքիայի կոտորածներից և ապաստան գտել Ֆրանսիայում, իսկ 1940-1945թթ-ին իրենց մոտ թաքցրել են հալածանքների ենթարկված հրեաներին՝ վտանգելով սեփական անվտանգությունն ու կյանքը:

Օրոնը հիշում է նաև լեգենդար Միսաք Մանուշյանին՝ ֆրանսիական «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից մեկին:

Օրոնը սկսել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվել 80-ականերին, երբ ԱՄՆ-ի հայերը փորձել են ԱՄՆ-ի կոնգրեսում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ իսրայելական կառավարությունը կանգնել է ժխտման ճանապարհին՝ այդ հարցում բացահայտ կերպով աջակցելով Թուրքիային: Օրոնը չի կարողանում պատկերացնել, թե ինչպես սարսափելի ողբերգություն ապրած ժողովուրդը չի հարգում այլ ժողովուրդների դեմ հանցագործությունների մասին հիշատակը:

Օրոնը մտադիր է շարունակել իր հետազոտությունը և դրվագներից մեկում դիմում է հայ քահանաների թեմային, որոնք շրջափակման տարիներին մեծ թվով հրեա երեխաների են փրկել:

2007թ-ին Յաիր Օրոնը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության դասընթաց է սկսել Իսրայելում: Առաջին հոսքում նա ունեցել է ընդամենը 8 ուսանող, այսօր նրանց թիվը հասել է 2500-ի, թեև Օրոնը չի խնդրել առարկան ներառել պարտադիր ծրագրում: Հիմա այնտեղ ուսումնասիրում են այլ ժողովուրդների դեմ ցեղասպանությունները:

Русская версия

136