Ձմեռային զեղչեր

Բրենդ թե անհեթեթություն. ռևիզորի ճակատագրական այցը

54
(Թարմացված է 10:41 13.01.2017)
Մոսկվայից Ամանորի տոներին Երևան ժամանած դպրոցականը պատմում է տեղի նորաձև հագուստի խանութներում շրջայցից ստացած տպավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik, Վիկտորիա Պիսարենկո. Քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի բուտիկները գրավում են ոչ միայն բրենդային հագուստի մեծ տեսականիով, այլև հաճելի զեղչերով, որոնք գործում են տարին երկու անգամ. ամռանն ու ձմռանը։ Արդյո՞ք հեքիաթ չէ սա` մինչև 70% զեղչ։

Գնորդը կարող է իրեն «Ոսկե ձկնիկի» տատիկ զգալ։ Դժվար էլի որևէ տեղ 100 դոլարով վերարկու գտնես Armani-ից։ Բայց արդյո՞ք մեզանից շատերը մտածում են բրենդային իրի որակի մասին, երբ նման գին են տեսնում։ Պատասխանն ակնհայտ է, իսկ խանութների դատարկ փեղկերը՝ դրա վառ ապացույցը։

Թեև զեղչերի շրջանը դրախտ է առևտրամոլների համար, սակայն պետք չէ կորցնել ինքնատիրապետումը։ Չէ՞ որ գումարը Ամանորի տոներից հետո, որպես կանոն, սովորություն ունի անհետանալու դրամապանակից։ Իսկ ԱՄՆ կամ Եվրոպա գնումների մեկնել ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ։ Մնում է մատչելի իրերի համար «որսի» դուրս գալ հարազատ Երևանում։

Եվ այսպես, վերադառնանք հայտնի իտալական բրենդին, որը վաճառվում է տեղական բուտիկում։ Հույս ունենալով Armani-ից իր իրական բրենդի վերարկու գնել, որպեսզի Instagram-ում հզոր լուսանկար տեղադրես կամ էլ, պարզապես, գլուխ գովես ընկերուհիների մոտ LaPiazza կամ Blackberry ռեստորաններում հրավիրյալ ընթրիքի ժամանակ, գնորդները ստանում են բարձրակարգ… կեղծ բրենդ։

Հավանաբար, որոշ «խաբվածների» համար 100 դոլարը խնդիր չէ։ Բայց, ինչպե՞ս լինել աղջիկների պարագայում, որոնք ամսական քիչ գումար չեն առանձնացնում իրենց աշխատավարձից Valentino-ից կամ Versace-ից փափագած պայուսակը գնելու համար։ Նույնիսկ անկախ նրանից, որ դրանք «զրոյական» հավաքածուներից են։ Ի՞նչ արձագանք սպասել գործունյա մեղվից, որը Valentino էր գնում, սաղայան Aliexpress-ից իր ստացավ։ Իսկ ինչպե՞ս վարվել Giorgio Armani պիտակի հետ` «Made in China» հայտնի տխուր բառերով։

Որոշ ընթերցողներ կասեն, որ իրի մասին պատկերացում կարելի է կազմել այն նյութի որակից, որից այդ իրը պատրաստվել է։ Իհարկե, այդպես է։ Սակայն պետք չէ մոռանալ ազարտի զգացողության մասին։ Չէ՞ որ նա, ով փորձել է ոսկու համը, երբեք չի վերադառնա մետաղին։

Մի անգամ էլիտար շուկայի մենաշնորհներից հագնվելու հնարավորություն ունենալուց հետո դժվար թե նորաձևությանը հետևողների մեջ հետագայում ցանկություն առաջանա գնումներ կատարել սովորական խանութներից։ Երևանյան փողոցները դրա վառ ապացույցն են։ Ստացվում է, որ բուտիկները հատուկ նման մարքեթինգային ակցիաներ են կազմակերպում զեղչային սեզոնին։

Հավանաբար, գնորդների համար նման գայթակղիչ շրջանում լավագույն ելքը` հանգստությունն ու սեփական դրամապանակին հետևելն է։ Ավելի լավ է գնել 2-3 բազային իր օրիգինալ արտադրողներից, քան ոտքից գլուխ «փաթեթավորված լինել» հնչեղ բրենդային անուններով և հասարակական տրանսպորտում խնդրել փոխանցել գումարդ։

Պահարանի մեջ ճիշտ ներդրումը հաջողության կեսն է։ Քո մասին դատում են հագուստով, թանկարժեք վերարկուն և կոշիկը Փարիզից կամ Միլանից միշտ կկարողանան զրուցակցին հաճելի շփման տրամադրել։

Русская версия

54