Ձմեռ

Ձմռան սառցե թագավորությունն այսօր էլ չի զիջի դիրքերը

25
Այսօր կեսօրից հետո մայրաքաղաքում սպասվում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս տարածքներում եղանակն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հաղորդում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Երևանում հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի:

Երևանի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.20C (1967 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —22.00C (2008 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` —3.60C։

25