Արտադրություն

Վարչապետի հանձնարարականը. Տեղական արտադրանքը պետք է մրցի ներմուծվողի հետ

90
(Թարմացված է 16:05 12.01.2017)
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության առաջին նիստը սկսեց հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում է տեղական արտադրության խթանմանը։

Երևան, 12 հունվարի-Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել ոլորտը։

Նրանք պետք է քսանօրյա ժամկետում ներկայացնեն տեղական արտադրությունը խթանելու վերաբերյալ առաջարկություններ՝ ըստ առանձին ապրանքների։

«Առաջինը` համարժեք փոխարինվող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ։ Շուկայական մեխանիզմներով ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը տեղում՝ արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ կան ապրանքներ, որոնք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների հնարավորությունները սահմանափակ են։

Русская версия

90