00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ֆինանսների նախարարության տարածքներից մինչև ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 12–ի մամուլի տեսությունը։

«ՀԺ»․Վաղուց պիտի կառուցված լիներ․կառավարությունը կքննարկի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի հարցը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացված է «ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման նախագիծը, ինչպես նաեւ միջոցառումների ողջ ցանկը: Ընդարձակ այդ ցանկի մեջ առկա է նաեւ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ կետ:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ-ը կսկսի աշխատել նոյեմբերի 26-ից

Ըստ այդմ, մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի վերջ պետք է մշակված լինի «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման միջոցառումների պլան-ժամանակացույցը»: Ուշագրավ է, որ այդ նոր ատոմակայանի շինարարությունը պետք է սկսված լիներ շատ վաղուց: Դեռ 2008 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նոր ատոմակայանի կառուցումը կսկսվի «առաջիկա ամիսներին»:

«Փաստ». Թեժ պայքար Ֆելիքս Ցոլակյանի եւ Սամվել Բալասանյանի միջեւ

Թերթի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին:

Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Ընդդիմությունը Գյումրու քաղաքապետի հարցը կվիճարկի ՍԴ–ում

Ի դեպ, նա եւս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը»:

Քաղաքապետն ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան: Սամվել Բալասանյանն այստեղ-այնտեղ հայտարարում է, թե իր հարցերը «պրյամոյ» կլուծի Սերժ Սարգսյանի հետ:

«Ժամանակ». Առուծախ. ՀՅԴ վերնախավը խնդրանքով դիմել է Սերժ Սարգսյանին

ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանից մի քանի ռեյտինգային տեղեր է խնդրել սեփական թեկնածուներին առաջադրելու համար։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արծվիկ Մինասյան.«Ընտրություններին առաջ կտանեմ ՀՅԴ–ի գաղափարները»

Բանն այն է, որ ՀՅԴ-ն հանրապետության բոլոր մարզերում ներքին՝ կուսակցական հարցում է պատվիրել իր վարկանշի վերաբերյալ, և խայտառակ պատկեր է ստացվել։

Ըստ թերթի տեղեկությունների` հենց այդ հարցումից հետո էլ դաշնակցականները հասկացել են, որ իրենց հաղթելու շանսերը շատ փոքր են, ու դիմել են կոալիցիոն գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, մի քանի թեկնածուի ՀՀԿ ռետինգային ցուցակից ՀՅԴ ցուցակ տեղափոխելու խնդրանքով։ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է մի քանի թեկնածու «նվիրել» դաշնակներին:

«Հրապարակ». ԱԺ նախագահի տեղի համար «կռիվ է». իսկ Արփինե Հովհաննիսյանը կդառնա ԱԺ փոխնախագահ՝ որպես գրագետ գենդեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Չկա որեւէ ցուցակ եւ չի կարող լինել, քանի դեռ ՀՀԿ խորհուրդը չի ձեւավորվել, ցուցակի մասին պաշտոնապես չի հայտարարվել, մնացյալը` պարզ մանիպուլյացիա եւ լոբբինգ են»,- վրդովված ասել է ՀՀԿ թերթի աղբյուրը:

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ խորհրդի անդամները դեռ չեն նշանակվել

«Շատերը ցուցակում չեն լինելու, շատերին առաջարկվել է ռեյգտինգայինով առաջադրվել, համաձայն չեն, սեփական վարկածներն են առաջ քաշում` սերդնափոխված ՀՀԿ-ական «ցուցակի» տեսքով», որպեսզի սեփական խաղն առաջ տանեն»,- հավելել է վրդովվածը: ՀՀԿ կանանց պայքարը նույնպես այդ հողի վրա՞ է. «Ինչու` ոչ. առաջին հնգյակի մեջ ներառված կին-թեկնածուն, եթե հաղթում է ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու է»:

ԱԺ նախագահ-փոխնախագահների «մասով» ՀՀԿ-ում պայքարն իսկապես թեժ է. ՀՀԿ թեւերից մեկը, նրանց մեջ` Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ Գ. Ծառուկյանն անպայման վերադառնա եւ նախորդ անգամվա պես` ԲՀԿ-ՀՀԿ համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պոստը տրվի իրեն, եթե ոչ՝ քաղաքական «բանակցությունների-սերնդափոխության» արդյունքում` ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնա Արփինե Հովհաննիսյանը, որպես գրագետ, պոտենցիալ ունեցող, ներկայանալի` գենդեր։ «Էս է կռիվը»,-տեղեկացրեցլ է աղբյուրը:

«ՀԺ»․ Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել իր վարձակալած տարածքներից

Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը նոկդաունի մեջ է

Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ եւ դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ եւ 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»: Նշենք, որ այդ տարածքը վարձակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, մինչ այդ նախարարությունը բարեհաջող տեղավորվում էր իր շենքում:

Բայց նախկին նախարարն իր թիկնապահներին առանձին տարածք տրամադրելու, շենքը վերանորոգելու եւ ավելի լայն պայմաններ ապահովելու համար տարեկան 124 մլն դրամ է վճարել ՀՀ սուղ բյուջեից: Իսկ գործող նախարար Վարդան Արամյանն էլ ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը: Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Լրահոս
0