Ձմեռ

Ցուրտը չի նահանջի նաև առաջիկա օրերին

53
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների, ցուրտ եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան` նաև մառախուղ:

Երևանի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.80C (1997 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —22.10C (2008 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —3.70C։

53